Հունիս 11, 2017 11:32 Asia/Tehran
  • Իրանը ՝ ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային օրինակ

Իրանի իսլամական խորհրդարանի հետազոտական կենտրոնի ղեկավարն ասել է.«Թեհրանում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական դեպքը ԻԻՀ-ի նկատմամբ ահաբեկիչների քինախնդրության հետևանքն էր»:

Շվեդիայի խորհրդարանի հետազոտական կենտրոնի ղեկավար Գունար Ֆորսի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, Քազեմ Ջալալին ասել է .«Իրանը մշտապես կանգնած է եղել ահաբեկչության դեմ պայքարողների շարքերում , ինչի շնորհիվ այսօր դարձել է օրինակ այն երկրների համար, որոնք միայն խոսում են ահաբեկչության դեմ պայքարի մասին»:

Հանդիպմանը Ջալալին ասել է .«Իրանի իսլամական և Շվեդիայի խորհրդարանների հետազոտական կենտրոնների միջև համագործակցության մոդելի մշակումը  կարող է լինել երկկողմ համագործակցությունների գործընթացի նպատակահարմար ուղեքարտեզը»:

Գունար Ֆորսն ասել է.«Կենտրոնը հուսով է , որ կարող է օգտվել Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնի փորձերից»:

Նա հույս է հայտնել, որ ընդլայնվելու են Իրանի և Շվեդիայի միջխորհրդարանական համագործակցությունները:

Պիտակ