Իրանը սնունդ է առաքել Կատար
https://parstoday.ir/hy/news/iran-i64508-Իրանը_սնունդ_է_առաքել_Կատար
Բուշեհր նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն ասել է.«Իրանի Դեյր նավահանգստից նավերի միջոցով շուրջ 350 տոննա սննուդ է առաքվել Կատար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 12:36 Asia/Tehran
  • Իրանը սնունդ է առաքել Կատար

Բուշեհր նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն ասել է.«Իրանի Դեյր նավահանգստից նավերի միջոցով շուրջ 350 տոննա սննուդ է առաքվել Կատար»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Մոհամեդ Մահդի Բենչարին ասել է.«Իրանի կողմից բանջարեղենով բեռնված երեք նավեր Դեյր նավահանգստից շարժվել են դեպի Կատարի նավահանգիստները»:  

Բենչարին հավելել է.«Բուշեհր նահանգի հարավային նավահանգիստները շատ մոտ են Կատարին, այնպես որ  իրանական Ասալույե և Նախլ Թաղի նավահանգիստները 148 ծովային մղոն տարածություն ունեն Կատարի հետ»:

Բուշեհր նահանգի նավահանգիստների  և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն  ասել է.«Իրանի և Կատարի նավահանգիստների միջև առևտրական փոխանակումները կարող են օգնել տարածարջանի տնտեսության զարգացմանը»: