Հունիս 20, 2017 07:31 Asia/Tehran
  • ԻԻՀ պահակազորի միայն մեկ հրթիռով ոչնչացվել են 50 ԻԼԻՊ-ականներ

Տեղական աղբյուրները երկուշաբթի գիշեր հայտարարել են, որ Իսլամական հեղափոխության պահակագնդի հրթիռներից մեկը բախվել է Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զորի արվարձանի Ալ-Մայադին քաղաքում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հրամանատարության կայանին, ինչի արդյունքում սպանվել են ԻԼԻՊ-ի ավելի քան 50 ահաբեկիչներ:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն այդ ահաբեկիչներից 6-ը լիբիացի են եղել:

Սպանվածների մեջ են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մի քանի պարագլուխներ, այդ թվում` Աբու Աըսեմ Ալ-Լիբին և Աբու Հարես անունով հայտնի Աբդոլղադեր Ալ-Ֆարանին:

Դեռևս չեն հստակեցվել Սիրիայի Դեյր-էլ-Զորում ահաբեկիչների կայաններին հարվածած Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի արձակած 6 հրթիռներից մյուս 5-ի պատճառած կորստի չափերը:

Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչներին պատժելու նպատակով Իսլամական հեղափոխության պահակազորը կիրակի գիշեր երկիր-երկիր միջին հեռահարության վեց հրթիռներով հարվածեց Սիրիայի   Դեյր-էլ-Զոր  տարածքում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հրամանատարության կայանին, համախմբման վայրերին ու նաև ռմբադրված ավտոմեքենաների պատրաստման կենտրոնին:

Հրթիռներն անցնելով Իրաքի երկնքից և կտրելով 650կմ տարածություն, ճշգրտորեն հարվածել են որոշված թիրախները:

Թեհրանում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական ոճրագործությունից հետո, որի հետևանքով նահատակվեցին 18 և վիրավորվեցին որոշ թվով իրանցի ծոմապահ խաղաղ բնակիչներ, Իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարեց, որ անպատասխան չի թողնելու անմեղ արյան հեղվելը:

 

Պիտակ