Հուլիս 20, 2017 15:21 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարի տեղակալները Վիեննա են մեկնել

ՀԳՀԾ-ի հարցով համատեղ հանձնաժողովի 8-րդ նստաշրջանին մասնակցելու համար Իրանի ԱԳ նախարարի տեղակալները մեկնել են Ավստրայի մայրաքաղաք Վիեննա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ՝ Իրանի ԱԳ նախարարության իրավական և միջազգային հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին և ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին հանդիպում-զրույց են ունենալու ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարի օգնական Հելգա Շմիդտի և ՀԳՀԾ-Ի համատեղ հանձնաժողովի նստաշրջանին մասնակցող այլ երկրների ներկայացուցիչների հետ:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 8-րդ նստաշրջանը անցկացվելու է ուրբաթ՝ հուլիսի 21-ին Վիեննայում:

Այս նիստը անցկացվում է երեք ամիսը մեկ՝ ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը և կողմերի բողոքները քննարկելու նպատակով:

Համատեղ հանձնաժողովի 7-րդ նստաշրջանը անցկացվել է 2017թ. ապրիլին Ղազախստանում:

Հատկանշական է, որ 8-րդ նստաշրջանի անցկացման հետ միաժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը տարբեր պատրվակներով շրջափակումներ է սահմանել իրանական 18 քաղաքացիական անձանց ու կառույցների դեմ:

Պիտակ