Ընդլայնվում են ԻՌՆԱ և Ալջազիրա գործակալությունների համագործակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i68106-Ընդլայնվում_են_ԻՌՆԱ_և_Ալջազիրա_գործակալությունների_համագործակցությունները
Երկուշաբթի օրը Կատարում հանդիպում են ունեցել Իրանի իսլամական հանրապետության ԻՌՆԱ և Կատարի Ալջազիրա լրատվական գործակալությունների տնօրենները և քննարկել են հարաբերությունների ընդլայնման եղանակները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 25, 2017 12:27 Asia/Tehran
  • Ընդլայնվում են ԻՌՆԱ և Ալջազիրա գործակալությունների համագործակցությունները

Երկուշաբթի օրը Կատարում հանդիպում են ունեցել Իրանի իսլամական հանրապետության ԻՌՆԱ և Կատարի Ալջազիրա լրատվական գործակալությունների տնօրենները և քննարկել են հարաբերությունների ընդլայնման եղանակները:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻՌՆԱ-ի գործադիր տնօրեն՝ Մոհամմեդ Խոդադին կարևորել է տեղեկությունների փոխանակումը որպես երկրների քաղաքականությունների և ժողովուրդների համագործակցության ձևավորման կարևոր գործոն: Նա կարևորել է նաև լրատվամիջոցների որոշիչ դերը հատկապես տարածաշրջանի երկրների միջև խաղաղություն հաստատելու և ծայրահեղականությունը վանելու ուղղությամբ:

Նշելով, որ լրատվամիջոցների աշխատանքի խափանմանն ուղղված ցանկացած քայլ ապարդյուն է լինելու, ԻՌՆԱ-ի տնօրենն ասել է.«Իրանի լրատվամիջոցները փորձում են ժողովուրդների միջև փոխըմբռնում տարածելով և համագործակցությունն ընդլայնելով նպաստել խաղաղության հաստատմանը»:

Կատարի Ալջազիրա հեռուստաընկերության տնօրեն Մուստաֆա Սավաղը այդ գործակալության պատրաստակամությունն է հայտնել ԻՌՆԱ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Կատարի մարդու իրավունքների հանձնաժողովի հրավերով «Խոսքի ազատություն, սպառնալիքի դիմագրավում» նիստին մասնակցելու նպատակով Կատար է այցելել ԻՌՆԱ լրատվական գործակալության տնօրենը: