Հոկտեմբեր 16, 2017 18:44 Asia/Tehran
  • Իրանը ողջունում է Ղրղզստանի և Ավստրիայի ընտրությունների արդյունքները

«ԻԻՀ ողջունում է Ղրղզստանում նախագահական և Ավստրիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պատրաստ է երկու երկրների հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնել». ասել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Ղրղզստանի նախագահական ընտրությունների մասին Բահրամ Ղասեմին ասել է.«Թեհրանը պատրաստ է զարգացնել Բիշկեկի հետ հարաբերությունները»:

Ողջունելով Ավստրիայում խորհրդարանական ընտրությունների անցկացումը և Սեբաստիան Կուրցի ղեկավարությամբ «Ժողովուրդ» կուսակցության տարած հաղթանակը, Ղասեմին հավաստել է.«Կուրցը որպես Իրանի և 5+1 խմբի միջուկային բանակցությունների գլխավոր հյուրընկալ, կարևոր դեր է ունեցել այդ համաձայնությունում: Իրանը հուսով է, որ նոր ժամանակաշրջանում, երկու երկրի միջև հարաբերություններն ընդլայնվելու են»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նաև տեղեկացրել է նախարարության պատասխանատուների հետ բանակցելու նպատակով Կանադայի ԱԳ Նախարարության պատվիրակության Թեհրան կատարվելիք այցի մասին, ասելով.«Կանադական պատվիրակության այցն իրականացվում է վերջին երկու տարիներին Իրան-Կանադա ԱԳ նախարարությունների միջև նախկին բանակցությունների շարունակման շրջանակում: Բանակցությունները կատարվել են դրական միջավայրում և տեխնիկական ու մասնագիտական հարցերում մտքերի փոխանկման նպատակով»: 

Պիտակ