Հոկտեմբեր 25, 2017 10:55 Asia/Tehran
  • Մոհամմեդ Ջավադ Լարիջանի.«Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների ձեռքերը ողողված են տարածաշրջանի ժողովուրդների արյամբ»

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդները, այդ թվում նաև ԱՄՆ-ն, շատ վատ անցյալ ունեն այդ հարցում, քանի որ նրանց ձեռքերը ողողված են Եմենի, Բահրեյնի, Իրաքի և Սիրիայի ժողովուրդների արյամբ»:

Մոհամմեդ Ջավադ Լարիջանին նշել է, որ Իսլամական հանրապետության մարդու իրավունքների համար հիմք է ծառայում մարդկային արժանապատվության պահպանումը և Իրանը միջազգային բեմում պաշտպանելու է իր այս իրավունքը:

Նա հավաստիացրել է, որ Իրանի դեմ Արևմուտքի մեղադրանքներն անհիմն են և նրանք բազմիցս այդ հարցում խայտառակվել են:

ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումները մարդու իրավունքների ոտնահարում բնութագրելով, Մոհամմեդ Ջավադ Լարիջանին ասել է.«Ամերիկացիները որևէ երկրի չսիրելու դեպքում, նրա դեմ շրջափակումներ են կիրառում»:

«Եվրոպան պետք է իմանա, որ եթե ԱՄՆ-ը չկատարի իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում,  այդ համաձայնությունն այլևս ուժի մեջ չի լինելու»,-ասել է Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը:

Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ԱՄՆ-ի սահմանած շրջափակումների մասին Լարիջանին ասել է.«Պահակազորը տարածաշրջանում մարտահրավեր է նետել ԱՄՆ-ի շահերին և արգելել է Միջին Արևելքում, Սիրիայում ու Եմենում ԱՄՆ-ի ծրագրերի իրագործումը»:

 

 

Պիտակ