Նոյեմբեր 07, 2017 12:27 Asia/Tehran
  • Իրանն ու Նիդերլանդները համագործակցում են դատական ու իրավական ոլորտներում

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարի տեղակալն ասել է.«ԻԻՀ ու Նիդերլանդները որոշել են դատական ու իրավական ոլորտներում ընդլայնել երկկողմ համագործակցությունները»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ գլխավորելով դատաիրավական մի պատվիրակություն, Նիդերլանդների Հաագա այցելած Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարի տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին այցի ձեռքբերումների մասին ասել է.«Իրանցի դատավորները Նիդերլանդների դատական գերագույն ատյանում, Վարչական արդարադատության դատարանում, վերաքննիչ դատարանում և դատական խորհրդում հանդիպում են ունեցել իրենց պաշտոնակիցների հետ և զրուցել են երկու երկրի դատական համակարգերի մասին»:

Նա հավաստիացրել է, որ նման պատվիրակությունների փոխայցելությունները երկու երկրի միջև դատական ու իրավական համագործակցությունների ընդլայնմանը հանգեցնելուց բացի, ենթահող են ստեղծում ԻԻՀ դատական զարգացած համակարգն այլ երկրներին ներկայացնելու համար:

Ղարիբ Աբադին նշել է, որ Նիդերլանդների դատական պատվիրակությանը հրավիրել են 2018 թ. առաջին կիսամյակում Իրան այցելել:

Պիտակ