Նոյեմբեր 15, 2017 07:40 Asia/Tehran
  • Արաբիան ԻԼԻՊ-ից, Ալ Ղաիդայից ու Ալ-Նուսրայից ավելի շատ երեխա է սպանում

ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալը Եմենում Սաուդյան ռեժիմի ոճրագործություններն անտեսելու պատճառով մարդու իրավունքների կառույցներին քննադատելով, ընդգծել է. «Արաբիան լինելով ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության գործընկերը , մարդու իրավունքների ու մարդկայնության ծաղրի առարկան է դարձել»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Էսհաղ Ալե Հաբիբը երեքշաբթի օրը պատասխանելով մարդու իրավունքների գծով Իրանի քայլերի դեմ Կանադայի առաջարկած բանաձևի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԳԱ-ի երրորդ կոմիտեի նիստում ՄԱԿ-ում Սաուդյան ռեժիմի ներկայացուցչի հնչեցրած վիրավորանքներին, հայտարարել է. «Եմենում Սաուդյան Արաբիայի սպանած երեխաների թիվը գերազանցում է աշխարհում Ալ Ղաիդա, ԻԼԻՊ ու Ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի սպանած երեխաների թվին»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը պատահական չհամարելով ԻԼԻՊ-ի ու Սաուդյան ռեժիմի ոճրագործությունների նմանություններն, այդ թվում գլխատումն, ընդգծել է. «ԻԼԻՊ-ն ու Արաբիան ընդհանուր գաղափարախոսության են հետևում և իրենցից բացի բոլոր մուսուլմաններին ու ոչ-մուսուլմաններին հավատուրաց են անվանում»:

ՄԱԿ-ում Արաբիայի ներկայացուցիչ Աբդոլլահ Ալ-Մոալեմին  նիստում կրկնելով անհիմն մեղադրանքները հայտարարեց, թե ԻԻՀ-ն ոտնահարում է մարդու իրավունքները:

ՄԱԿ-ի ԳԱ-ի երրորդ կոմիտեն երեքշաբթի օրը կրկնելով չապացուցված մեղադրանքները վավերացրեց Իրանում մարդու իրավունքների վիճակի դեմ Կանադայի առաջարկած բանաձևը:

Էսհաղ Ալե Հաբիբն այդ բանաձևն ընդունվելուց հետո երկակի ու խտրական ստանդարտները Կանադայի նման երկրների արտաքին քաղաքականության անբաժանելի մասնիկը համարելով, ասաց. «Օտավայի այս անիմաստ ու անօգուտ քայլը վարկաբեկելով մարդու իրավունքները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների համար վնասակար քայլ է համարվում և վիրավորում է այն մարդկանց գիտակցությունը, ովքեր մոտիկից ականատես են մարդու իրավունքների իրավիճակների կապակցությամբ Կանադայի խտրական մոտեցմանը»:

«Օտավան պաշտպանում է սիոնիստական զավթիչ ու մանկասպան ռեժիմին, լռում է իր դաշնակիցների, այդ թվում Արաբիայի ոճրագործությունների դիմաց և խտրական մոտեցում է ցուցաբերում Կանադայի տեղաբնիկների, իմիգրանտների ու փոքրամասնությունների հանդեպ»,-հավելեց Ալե Հաբիբը:

 

Պիտակ