Նոյեմբեր 22, 2017 08:12 Asia/Tehran
  • Իրանն ընդգծեց մարդու թրաֆիկինգի դեմ պայքարում երկրների պատասխանատվությունը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Ղոլամալի Խոշռուն հայտարարել է, որ հակամարտության պայմաններում մարդու թրաֆիկինգի հարցի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ընդգծվել է, որ մարդու թրաֆիկինգը պատերազմի ու անկայունության հետևանքներից է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է. «Իրանը հավատացած է, որ այս  երևույթի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է, որ դրա արմատները, կանխարգելիչ քայլերը, զոհերի պաշտպանությունն ու մարդու թրաֆիկինգով զբաղվողներին պատժելը նկատի առնվեն ընդհանուր մի փաթեթում, որպեսզի մարդու թրաֆիկինգի դեմ միջազգային համագործակցությունը ցանկալի արդյունքի հանգի»:

«Այս երևույթի արմատների դեմ պայքարն ԱԽ-ի գլխավոր առաքելությունն է ու եթե այս խորհուրդը հրաժարվի պատասխանատվություն ստանձնելուց,   չի հաջողելու: Իսկ դրա վառ ապացույցն են համարվում Լիբիայում տիրող իրավիճակն ու ստրկատիրության երևույթը կրկին երևան գալու մասին հաղորդումները»,-հավելել է Խոշռուն:

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները երեքշաբթի օրը բաց քննարկման դրեցին մարդու թրաֆիկինգի հարցն ու Լիբիայում ստրկատիրության երևույթը :

 

Պիտակ