Դեկտեմբեր 04, 2017 16:45 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը կայանալու է դեկտեմբերի 13-ին ՝ Վիեննայում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակի տեղեկացմամբ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստը կայանալու է դեկտեմբերի 13-ին ՝ Վիեննայում:

Դեկտեմբերի 4-ին Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությանը տված հարցազրույցում, Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Քանի որ ՄԱԳԱՏԷ-ն առ այսօր 9 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը, համատեղ հանձնաժողովի նիստում քննարկվելու են ԻԻՀ ներկայացրած հարցերը: Էվ դիմացի կողմն, այդ թվում ամերիկացիները- պետք է կատարեն իրենց հանձնառությունները»:

Քեմալվանդիի խոսքերով, քննարկվող հարցերից մեկը լինելու է տնտեսական խնդիրը: «Ռուսաստանը, Չինաստանը, նույնիսկ եվրոպական երկրներն ընդգծել են ՀԳՀԾ-ին բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը ՝ ամերիկացիների համար հստակ պատգամ ուղարկելով, որ եթե փորձեն շարունակել ներկա գործընթացը, ապա քաղաքական առումով մեկուսացվելու են». ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը:

Պիտակ