Հունվար 22, 2018 10:42 Asia/Tehran
  • Զարիֆ.«Անցել են ուրիշների անվտանգությանը սպառնալու ժամանակները»

Financial Times-ում հրապարակված գրության մեջ, ԻԻՀ արտգործնախարարը գրել է.«Անցել են ուրիշների անվտանգությանը սպառնալու ժամանակները և այսօր անվտանգության ցանցեր ստեղծելու ժամանակն է»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Financial Times-ում թողած գրության մեջ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ այսօր անցել են այն ժամանակները, երբ տարածաշրջանի մի խումբ երկրներ համախմբվում էին իրենց համար մասնավոր անվտանգություն ստեղծելու և այլոց անվտանգությունից զրկելու համար:

«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ցուցադրեց մարդկանց սատանայական ամենամութ կողմերը, այդ խմբավորումը նաև առիթ հանդիսացավ համախմբվելու և այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար: ԻԼԻՊ-ի դեմ պատերազմելու նպատակով ձևավորված համագործակցությունը կարող է նոր ժամանակների սկիզբը հանդիսանալ»,-ասել է ԻԻՀ արտգործնախարարը:

Միջին Արևելքում սպառազինական մրցակցությունը ավերից համարելով, Զարիֆը նշել է, որ զենք արտադրողների գանձարանը լցնելու համար կենսական աղբյուրների վատնումը չի նպաստելու կայունության ու խաղաղության ստեղծմանը:

 

Պիտակ