Հունվար 24, 2018 17:49 Asia/Tehran
  • Ղասեմի.«Սանձարձակ ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է  գլոբալ կոնսենսուս»

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Լիբիայի Բենղազի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Բահրամ Ղասեմին ասել է.«Սանձարձակ ահաբեկիչները, տարածաշրջանում կրած իրարահաջորդ պարտություններից հետո, շարունակում են կոտորել մարդկանց: Եվ այդ չարաբաստիկ երևույթի դեմ պայքարելու համար պահանջվում է գլոբալ կոնսենսուս»:

Լիբիայի Բենղազի քաղաքում, երկու ռմբադրված ավտոմեքենաների պայթյունի հետևանքով զոհվել ու վիրավորվել է ավելի քան 50 մարդ:

Խաղաղ բնակիչներից բացի, Լիբիայի Ազգային բանակի քննչական բաժնի հրամանատար Ահմադ Ալֆիթուրին և այդ երկրի մի քանի անվտանգության աշխատակիցներ զոհվել են ահաբեկչական հարձակումների հետևանքով:  

Պիտակ