Հունվար 25, 2018 16:03 Asia/Tehran
  • Իրանի առաջարկը Պարսից ծոցի երկրներում տարածաշրջանային երկխոսության ֆորում ստեղծելու վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Իրանի բանակցային գործընթացը շարունակվում է , և մենք սպասում ենք, որ մեր հարևաններն ընդունեն այդ առաջարկը, և նրանց դաշնակիցները Եվրոպայում ու Արևմուտքում կխրախուսեն նրանց:

Թուրքիայի «Ենի Շաֆակ» թերթում, ԻԼԻՊ-ից հետո տարածաշրջանային համագործակցության մասին Մոհամմադ Ջավադ Զարիֆը  գրել է.«ԻԼԻՊ-ի պարտությունը ոչ միայն տարածաշրջանում կայունություն չի հաստատել, այլեւ նոր լարվածություններ ու ճգնաժամեր է առաջացրել»:

Նշելով, որ տարածաշրջանային մտածելակերպը և անվտանգության հաստատումը  կնպաստի  տարածաշրջանի կայունացմանը, Իրանի արտաքին գործերի նախարարը հստակեցրել է. «Տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով պետք է դիմակայել տիրակալ ուժերին և հարգել մյուս կողմերի շահերը:

Զարիֆը նշել է, որ անվտանգության ցանցն Իրանի միակ իրատեսական գործելակերպն է՝ վերտարածաշրջանային ուժերի տիրապետությունից ազատվելու համար: Մյուս կողմերին ասպարեզից դուրս բերելու նպատակով կազմավորված կոալիցիաները հիմնված են նավթային դոլարների անվտանգության վրա:

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Ներկա քաոսային վիճակից դուրս գալու համար մենք պետք է անցնենք երկխոսության և շարժվենք դեպի կայունության ու վստահության ամրապնդման ուղին»:

Պիտակ