Փետրվար 06, 2018 07:45 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփը ՀԳՀԾ-ից չափազանց դժգոհ է

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունից: «Թրամփը ՀԳՀԾ-ն ոչնչացնելու համար միջոցներ է որոնում». ասել է նա:

Երկուշաբթի օրը, Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված ,անդրադառնալով ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմությանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է. «Այն ինչ անում է Թրամփը, կանխատեսելի էր»:

«Իրանը որևէ ժամանակ այն ակնկալիքը չի ունեցել, որ ԱՄՆ-ն բարիացակամորեն գործադրելու է ՀԳՀԾ-ն»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Ընդգծելով, որ Իրանը մշտապես հենված է եղել իր ժողովրդի վրա, Զարիֆն ասել է. «ԻԻՀ-ն աշխարհի ամենաապահով երկիրն է»:

Անդրադարձավ տարածաշրջանի շատ երկրներում գոյություն ունեցող անապահովությանը ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Անվտանգության ապահովման հետ կապված երկու տեսակետներ գոյություն ունեն: Դրանցից մեկը, որին հավատացած է նաև Իրանը, այն է, որ անվտանգությունը ստեղծվում է երկրի ներսից քվեարկության տուփերի մոտ ժողովրդի ներկայությամբ ու մասնակցությամբ, իսկ մյուս տեսակետը, որին հետևում են տարածաշրջանի շատ երկրներ, պնդում է, որ անվտանգությունը գնվում է արտասահմանից»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է տարածաշրջանում Արաբիայի թույլ տված սխալներին, այդ թվում անապահովություն ստեղծելու և ահաբեկչական խմբերին զինելու ուղղությամբ ջանքերին, նշելով. «Սաուդյան Արաբիան սխալ ուղով է շարժվում»:

«Տարածաշրջանի երկրների, այդ թվում Եմենի հանդեպ Արաբիայի թշնամական քաղաքականությունները Ռիադի հանդեպ ատելություն ու զայրույթ առաջացնելուց բացի այլ արդյունք չեն ունեցել»,-հավելել է Զարիֆը:

 

Պիտակ