Մարտ 05, 2018 18:19 Asia/Tehran
  • Զարիֆը քննադատել է եվրոպացի պաշտոնատարներին ԱՄՆ-ի ճնշումներից ազդվելու պատճառով

Թեհրանում Ֆրանսիայի արտգործնախարար՝ ժան Իվ Լը Դրիանի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ՀԳՀԾ-ն բազմակողմանի համաձայնություն է և ՄԱԳԱՏԷ-ի տասը զեկույցները հաստատում են, որ Իրանը հարգում է այդ համաձայնությունը, սակայն այսօր Եվրոպան ենթարկվում է ամերիկացիների անտրամաբանական քաղաքական խաղերին »:

Զարիֆը Եվրոպայից պահանջել է կատարելապես հարգել իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի հանդեպ և ԱՄՆ-ին նույնպես պարտավորեցնել հարգել այդ համաձայնությունն ու թույլ չտալ, որ ԱՄՆ-ն անտրամաբանական ու ոչ-իրավական պահանջներ ներկայացնի:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ երկրի հրթիռային կարողությունը ոչ մի առնչություն չունի ՀԳՀԾ-ի ու անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի հետ և ԱՄՆ-ն ու  այն երկրները, որոնք զենքի վաճառքով տարածաշրջանը վառոդի պահեստի են վերածել, պետք է դադարեցնեն այդ քայլերը:

Զարիֆը նշել է, որ ԻԻՀ ռազմական կարողությունը պաշտպանական բնույթ է կրում և Իրանն իր քաղքացիներին պաշտպանելու համար կանխարգելիչ կարողության կարիք ունի:

Հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարար՝ Ժան Իվ Լը Դրիանը նշել է, որ իր երկիրը բազում գործնական քայլեր է ձեռնարկել ՀԳՀԾ-ի իրագործման համար, այդ թվում՝ ԻԻՀ էներգիայի և ավտոարդյունաբերության ոլորտում ներդրում կատարելը և Իրանում համատեղ նախագծերում համագործակցելու համար դյուրություններ ստեղծելը:

Անդրադառնալով Իրանի հետ բարեկամական հարաբերություններն ընդլայնելու Ֆրանսիայի վճռակամությանը, Լը Դրիանն ասել է.«Եվրոպան, հատկապես՝ Ֆրանսիան, շահագրգռված է, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին,  գործադրել ՀԳՀԾ-ի համաձայնությունը»:

Պիտակ