ԻԻՀ առաջնորդ.«Տարածաշրջանում Իրանի ներկայությունը բոլորովին չի վերաբերում ԱՄՆ-ին ու Եվրոպային»
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Այն դեպքում ,երբ ԱՄՆ-ն ամենուրեք կոռումպացված ու սադրիչ ներկայություն ունի, անընդհատ տարածաշրջանում Իրանի ներկայության մասին կասկածներ է հարուցում»:
Իսլամի մեծ մարգարեի դստեր՝ Հազրաթ Ֆաթիմա Զահրայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձին ընդառաջ, ԻԻՀ գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հանդիպել է երկրի հազարավոր բանաստեղծների ու Մուհամմադ մարգարեի ընտանիքի անդամների՝ Ահլ ալ-Բեյթի փառաբանողների հետ: Հանդիպման ժամանակ մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանում ներկայություն ունենալու համար պետք է բանակցի տարածաշրջանի պետությունների և ոչ թե ամերիկացիների հետ, իսկ երբ ցանկանանք ԱՄՆ-ում ներկայություն ունենալ, կբանակցենք ամերիկացիների հետ »:
Նշելով, որ արևմտյան պաշտոնյաների հայտարարություններում «գենդերային արդարության» նման հարցերի արծարծումը ձևական բնույթ է կրում և զուրկ է իրողությունից,և անդրադառնալով վերջին ամիսների ընթացքում վարչական հարցերում բռնության ենթարկված մի խումբ պաշտոնատար կանանց խոստովանությանը, գերապատիվ առաջնորդն ասել է.«Իսլամը հիջաբի միջոցով փակել է շեղումների դուռը , ուրեմն իսլամական հիջաբը կնոջ անձեռնմխելիությունն է»:
Քննադատելով նրանց, ովքեր նվաստացնում են ընտանեկան օջախը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Կինը հարգված է, և ոչ ոք դեմ չէ նրա ներկայությանը հասարակական ոլորտներում, նրա կրթվելուն ,գիտություն ձեռք բերելուն և պատասխանատվություն ստանձնելուն»:
«Այսօր իրանցի կանայք իսլամական հեղափոխության շնորհիվ գտնվում են լավագույն գիտնականների ու մշակութային դեմքերի շարքում, քանզի հեղափոխությունից առաջ,գիտական ու մշակութային ոլորտներում առաջատար կանանց թիվը շատ սահմանափակ էր»,հավելել է մերծարգո Այաթոլլահ Խամենեին: