Մարտ 14, 2018 07:50 Asia/Tehran
  • Զարիֆն այսօր կմեկնի Ադրբեջան ու Ղազախստան

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը երեքշաբթի օրն ասել է. «ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը քաղաքական մի պատվիրակության ընկերակցությամբ, կմեկնի Ադրբեջան ու Ղազախստան»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին հայտարարել է. «Զարիֆը Բաքվում կմասնակցի ԻԻՀ-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան քառակողմ նստաշրջանին»:

«Աստանային գործընթացի շրջանակներում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ նիստին մասնակցելու նպատակով, Զարիֆը Բաքվից մեկնելու է Ղազախստան»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի եռակողմ նիստն ուրբաթ օրը կգումարվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

 

Պիտակ