Ռոհանի. Ռազմավարական մակարդակում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը շարունակվելու է
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանի ու Ռուսաստանի կառուցողական ու ընդլայնվող համագործակցությանն, ասել է. «Տարածաշրջանային ու միջազգային կայունության ու անվտանգության ընդլայնման նպատակով Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցությունը շարունակվելու է»:
Հասան Ռոհանին Անկարայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հավելել է. «Սիրիայում քաղաքական և խաղաղության ու կայունության գործընթացի շրջանակներում, Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները պիտի շարունակվեն»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ բոլորը պետք է հավատարիմ լինեն իրենց ստանձնած պարտավորություններին: Նա ընդգծել է. «Եթե այնպիսի պայմաններ առաջ գան, որ Իրանը չկարողանա շահել ՀԳՀԾ-ից, նոր որոշում կընդունվի»:
Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
«Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի ՀԳՀԾ-ն, քանի որ ՀԳՀԾ-ին հասցվող ցանկացած հարված խաթարելու է տարածաշրջանում ու աշխարհում տարվող դիվանագիտական ջանքերին»,-հայտարարեց Պուտինը: