Իրանի ԱԳՆ-ն հակադարձել է ԱՊԼ-ի վեհաժողովի նիստի ավարտին հրապարակված հաղորդագրությանը
(last modified Mon, 16 Apr 2018 07:21:22 GMT )
Ապրիլ 16, 2018 11:51 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն հակադարձել է ԱՊԼ-ի վեհաժողովի նիստի ավարտին հրապարակված հաղորդագրությանը

Հակադարձելով ԱՊԼ-ի վեհաժողովի ավարտին հրապարակված հաղորդագրությանը, ԻԻՀ ԱԳՆ-ն ընդգծել է այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելու Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը և մերժել է այդ հաղորդագրության մեջ ներկայացված հակաիրանական մեղադրանքները:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ԱՊԼ-ի վեհաժողովի ավարտին հրապարակված հաղորդագրության որոշ կետերի շուրջ ցավ հայտնելով, Բահրամ Ղասեմին ասել է.«Նախորդ հաղորդագրությունների նման, այս անգամ էլ ԻԻՀ դեմ անհիմն մեղադրանքներ են հնչել և անտեսելով տարածաշրջանում տիրող ճգնաժամերի իրական պատճառները, զատուղին գերադասվել է իրական ճանապարհից:

Իրանի արտգործնախարարության խոսնակը հավաստիացրել է, որ հույս կար, որ այս վեհաժողովը հեռու մնար նախկին երկվություններից, դրական քայլ ձեռնարկեր կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելու համար, սակայն սաուդցիների ավերիչ քաղաքականությունները իրենց հետքն են թողել այդ վեհաժողովի հաղորդագրության որոշ կետերի վրա:

Արաբական Պետությունների Լիգան իր 29-րդ վեհաժողովում Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, պահանջել է հրթիռներ չառաքել Եմենի հուսիների համար և Թեհրանին մեղադրել է միջազգային օրենքներն անտեսելու մեջ:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար՝ Ադել Ալ-Ջոբայրի կողմից ընթերցված այդ հաղորդագրության մեջ ասված է.«ԱՊԼ-ն հովանավորում է Մեծ և Փոքր Թոնբ և Աբումուսա կղզիների սեփականության մասին հայտարարությունը»:

Պիտակ