Ապրիլ 25, 2018 17:00 Asia/Tehran
  • Շամխանի .«ԱՄՆ քաղաքականությունն Ասիայի արևմտյան տարածքի ապակայունացումն է»

«Ասիայի արևմտյան տարածքում ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի հարցերին միջամտելու և սպառազինության վաճառքի ու զորակայանների տարածման նպատակով ապակայունացմանը».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի Սոչի քաղաքում հինգ մայրցամաքների անվտանգության գերագույն ղեկավարների 9-րդ գագաթնաժողովում, Ալի Շամխանին ասել է .«ԱՄՆ-ը ՝ որպես զենքի ամենամեծ արտադրող, Միջին Արևելքը վերածել է վառոդի պահեստի»: 

Նշելով, որ տարածաշրջանի ճգնաժամերը քաղաքական երկխոսությունից բացի այլ լուծում չունեն, Շամխանին ասել է .«Պետք է պատերազմի կոալիցիային փոխարինի խաղաղության կոալիցիան, իսկ ժողովուրդների ազգային գումարները սպառազինական մրցակցությանը հատկացնելու փոխարեն, պետք է ծախսել ժողովրդի բարօրության ու զարգացման համար»:

«ԱՄՆ-ի կողմից Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչումը կատարվել է Պաղեստինում պատերազմի կրակը թեժացնելու նպատակով».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Ռուսաստանի անվտանգության 9-րդ գագաթնաժողովը մեկնարկել է Սոչի քաղաքում: Մասնակցել են աշխարհի հինգ մայրցամաքների անվտանգության ղեկավարները և անվտանգության խորհրդի քարտուղարները:

Պիտակ