Մայիս 25, 2018 18:53 Asia/Tehran
  • ԱՄՀ.«Շարունակելու ենք համագործակցել Իրանի կենտրոնակա բանկի հետ»

Ուրբաթ օրը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի կենտրոնական բանկի տնօրեն Վալիոլլահ Սեյֆի անունը շրջափակման ցուցակում ներառելու մասին նամակին, Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է.«Ֆինանսական այս կառույցը շարունակելու է համագործակցել Սեյֆի ու Իրանի կենտրոնական բանկի հետ»:

ԱՄՀ կապի կենտրոնը հավաստել է.«Իրանն ԱՄՀ-ի անդամներից մեկն է և ԱՄՀ-ն իր կանոնադրության համաձայն, որպես Իրանի կենտրոնական բանկի տնօրեն, համագործակցելու է Սեյֆի ու Իրանի կենտրոնական բանկի հետ»:

Մայիսի 15-ին, շարունակելով Իրանի դեմ իր թշնամական քայլերը, ԱՄՆ-ն շրջափակման ցուցակում ներառել է  Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի անունը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Վալիոլլահ Սեյֆին շրջափակման է ենթարկել Իրանի պահակազորի կողմից Լիբանանի Հեզբոլլահ կուսակցության ցուցաբերած ֆինանսական աջակցության պատրվակով:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ նույնպես տարբեր պատրվակներով այդ թվում Լիբանանի հեզբոլլահի ու Իսլամական հեղափոխության պահակազորի հետ կապ ունենալու պատրվակով, շրջափակման էր ենթարկել Իրանում ու արտասահմանում գտնվող անձանց ու ընկերությունների:

Լիբանանի Հեզբոլլահն ու Իրանի պահակազորը մեծ դերակատարություն ունեն տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկկչական խմբերի դեմ պայքարում:

Պիտակ