Հունիս 13, 2018 19:14 Asia/Tehran
  • Ղասեմի. «Կանադայի խորհրդարանի որոշումը ստրատեգիական սխալ է»

Հակադարձելով Կանադայի խորհրդարանում Իրանի հետ հարաբերությունները սահմանափակելու օրինագծի վավերացմանը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն այդ նախագիծը ստրատեգիական սխալ է որակել:

Կանադայի խորհրդարանը երեքշաբթի օրը մի օրինագիծ ընդունելով, այդ երկրի կառավարությանն արգելել է բանակցություններ վարել Իրանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելու համար:

Դատապարտելով այդ որոշումը Բահրամ Ղասեմին ասել է. «Այդ որոշումն ահաբեկչության նենգ երևույթի դեմ պայքարի հարցում ԻԻՀ-ի պարզ ու տրամաբանական դիրքորոշումների վերաբերյալ կանադացի օրենսդիրների ստույգ իրազեկման բացակայության հետևանքն է»:

Զգուշացնելով այդ անհիմն որոշումների ընդունման հետևանքների կապակցությամբ, Ղասեմին հույս է հայտնել, որ Կանադայի կառավարությունն ամբողջական ու իրատեսական կարծիք է կազմելու ԻԻՀ-ի թափանցիկ քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանի ու աշխարհի զգայուն իրավիճակի մասին և կանխելու է այդ կործանարար օրինագծի ընդունումը: 

Պիտակ