Իրանը դատապարտել է Սաուդյան ուժերի կողմից Եմենում աշակերտական ավտոբուսի վրա կատարված հարձակումը
Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է Սաուդյան Արաբիայի ագրեսորներին Եմենի Զիհան քաղաքում աշակերտական ավտոբուսի վրա կատարած հարձակումը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ անմեղ երեխաներ:
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ցավակցություն հայտնելով հանցագործության հետևանքով զոհվածների հարազատներին կոչ է արել միջազգային կառույցներին և մարդու իրավունքների կազմակերպություններին հնարավորինս կանխել Եմենի ագրեսորների հանցագործությունների շարունակությունը:
Ղասեմին ընդգծել է, որ բնակելի տարածքների և քաղաքացիական թիրախների ռմբակոծումը վկայում է կոալիցիոն ուժերի ռազմական պարտության մասին:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավ հայտնելով մարդու իրավունքների պաշտպան հավակնորդ որոշ երկրների կողմից Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին զենքի մատակարարման կապակցությամբ, ավելացրեց. «Նրանք մեղսակից են Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացվող ռազմական հանցագործությունների մեջ »:
Սաուդյան ագրեսոր ուժերը հինգշաբթի օրը Եմենի հյուսիսում գտնվող Զիհան քաղաքում ռմբակոծեցին աշակերտական մեկ ավտոբուս, որի հետևանքով զոհվեց առնվազը 39 խաղաղ բնակիչ, իսկ 51-ը վիրավորվեց, որոնց մեծ մասը երեխաներ են: