Իրանի ԱԳՆ-ը դատապարտել է Ջիդդայի նիստում Իրանի դեմ հնչած մեղադրանքները
Հերքելով Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության մշտական ներկայացուցիչների նիստում հրապարակված 11 կետանոց հաղորդագրությունը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Իրանի հասցեին հնչած մեղադրանքները:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հինգշաբթի օրն ասել է.«Սաուդյան Արաբիայի կողմից վիզա չտրամադրվելու պատճառով Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցիչները Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստերին մասնակցելու հնարավորություն չունեն և Սաուդյան Արաբիայի ճնշման ներքո միակողմանի և անարդար կերպով հաղորդագրություններ են հրապարակվում Իրանի դեմ»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Եմենի վրա հարձակվող երկրները, որոնք պատասխանատու են քանիամյա հումանիտար աղետի, գնված ամենաարդիկան զենքերով Եմենի անմեղ ժողովրդի ամենօրյա կոտորածի և այդ երկրի ենթակառուցվածքների ավերման համար, իրենց ոճրագործությունները քողարկելու և տարածաշրջանի ու աշխարհի հանրային կարծիքն ապակողմնորոշելու նպատակով անարժեք ու անհիմն հաղորդագրություններ են հրապարակում և չարաշահում են տարածաշրջանային ու միջազգային կառույցներն ու մեխանիզմները»:
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակն ընդգծել է. «Իսլամական համագործակցության կազմակերպության հեղինակությունը չարաշահելով միտումնավոր հաղորդագրությունների հրապարակումը, անդամների միջև անվստահություն առաջացնելուց բացի, կհանգեցնի անդամ երկրների կապիտալների վատնման, իսլամական աշխարհի կարևոր հարցերում կազմակերպության անարդյունավետության և միջազգային մասշտաբով այս կազմակերպության դիրքի թուլացման»: