ԻԻՀ նախագահը վաղը կմեկնի Ղազախստան
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը կմեկնի Ղազախստան մասնակցելու մերձկասպյան երկրների գագաթնաժողովին»:
Բահրամ Ղասեմին նախագահ Ռոհանիի Ղազախստան կատարած այցի մասին ասել է.«Մերձկասպյան հինգ երկրների ԱԳ նախարարները շաբաթ օրը հավաքվել են Ղազախստանում, պատրաստելու Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիայի տեքստը, որպեզի կիրակի օրը հինգ մերձկասպյան երկրների նախագահներն ստորագրեն այն:
Նշելով, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան Իրանի և չորս մերձկասպյան երկրների ավելի քան երկու տասնամյա ջանքերի արդյունք է, Ղասեմին հավելել է.«Այս կոնվենցիայում ներառվել է երկրների նկատի առած կետերի ավելի քան 80 տոկոսը»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ևս շաբաթ օրն այցելել է Ղազախստան, մասնակցելու մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների նիստին: