Սեպտեմբեր 14, 2018 12:35 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարի օգնականի բանակցությունները եվրոպական երեք երկներում

Քաղաքական հատուկ հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը Սիրիայի խաղաղության բանակցությունների շարունակման, Եմենում տիրող ճգնաժամի և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ երխոսություններ անցկացնելու նպատակով այցելել է Շվեյցարիա, Բելգիա և Ֆրանսիա:

Եվրոպական երեք երկրներ իր այցելության ավարտին, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին և 11-ին, Ժնևում մասնակցել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչների հետ Աստանայի գործընթացը երաշխավորող պետությունների՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ավագ ներկայացուցիչների հանդիպմանը:

Նշելով, որ հաջորդ նիստում վերջնականացվելու են Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ստեղծման հետ կապված հարցերը, Իրանի ավագ բանագնացն ասել է.«Բանակցություններում որոշվել է, որ  բանակցությունները երաշխավորող երեք երկրների փորձագիտական պատվիրակությունը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ներկայացրած տեխնիկական խմբի հետ նախադրյալներ ստեղծեն հաջորդ նիստի համար»:

Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին, Եվրամիության և եվրոպական չորս երկրներ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչների հետ ԻԻՀ բանակցությունների երրորդ փուլին, Ջաբերի Անսարին նշել է, որ բանակցությունների այս փուլում քննարկվել է Եմենում տիրող իրավիճակը և կարևորվել է այդ երկրում տիրող մարդկային աղետին վերջ դնելը:

Պիտակ