Հոկտեմբեր 18, 2018 11:32 Asia/Tehran
  • Հագայում Իրանի դեսպան.«Իրանի դեմ շրջափակումների վերացման վերաբերյալ ԱՄԴ-ի վճիռը պետք է գործադրվի»

Հագայում Իրանի դեսպանն ասել է .«Իրանի դեմ շրջափակումների վերացման հարցում Արդարադատության միջազգային դատարանի վճիռը գործադրելի է»:

Նիդերլանդների լրագրողների հետ նիստի ընթացքում, Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի շրջափակումների վերացման մասին Արդարադատության միջազգային դատարանի արձակած վճռի վերբերյալ, Հագայում Իրանի դեսպան Ալիռեզա Ջահանգիրին ասել է.«Արդարադատության միջազգային դատարանի վճիռը գործադրելի է և ԱՄՆ-ն ու աշխարհի մյուս երկրները չպետք է այնպիսի սահմանափակումներ առաջացնեն, որոնք ազդեն վճռի գործադրման վրա»:

Ջահանգիրին հավելել է.«Եվրոպական որոշ ավիաընկերությունների դեպի Իրան թռիչքների չեղարկումը և արասահմանյան որոշ օդանավակայաններում Իրանի ինքնաթիռներին վառելիք չտրամադրելը այն խնդիրներից են եղել, որ հակասում են մարդասիրական սկզբունքներին ու հնարավորինս շուտ պետք է վերանայվեն»:

2018թ. հոկտեմբերի 3-ին Արդարադատության միջազգային դատարանը նախ հաստատելով ԱՄՆ-ի դեմ Իրանի նեկայացրած բողոքը քննարկելու իրավասությունը, մինչև դատարանի վերջնական վճռի արձակումը, ԱՄՆ-ին պարտավորեցրել է չեղարկել Իրանի դեմ սահմանված հումանիտար ու ավիացիայի ոլորտների շրջափակումները: Այս պարտությունից հետո ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց, որ դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված բարեկամության պայմանագրից:

Պիտակ