-
Բուշեհրի հայկական եկեղեցու սեփականության վկայականը տրամադրվել է 50 տարի անց
Օգոստոս 19, 2026 17:33Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքի հայկական եկեղեցու սեփականության հարցը լուծվել է մոտ 50 տարի անց, և սեփականության վկայականը տրամադրվել է Սպահանի և Հարավային Իրանի հայոց թեմի խորհրդի անունով։
-
Բաղայի․ Բացասական կարծրատիպերը հիմք դարձան Իրանի դեմ պատժամիջոցների և պատերազմի համար
Օգոստոս 19, 2026 16:12Իրանի ԱԳն խոսնակը, քննադատելով երկրի դեմ բացասական պատկերացումների ձևավորումը, ասել է․ «Քաղաքական և իրանաֆոբիայի վրա հիմնված կարծրատիպերը վերջին տասնամյակների ընթացքում հանգեցրել են Իրանի հեղիւնակության վարկաբեկմանը և հիմք են ստեղծել երկրի դեմ պատժամիջոցների ու պատերազմի արդարացման համար»։
-
Հայաստանում պարսկերենի ուսուցման ընդլայնումը՝ Սաադի հիմնադրամի մշակութային դիվանագիտության առաջնահերթությունն է
Օգոստոս 19, 2026 10:56Իրանի Սաադի հիմնադրամի ներկայացուցիչները, անդրադառնալով Հայաստանում մշակութային գործունեության փորձին, ընդգծել են տեղացի դասավանդողների վերապատրաստման և տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պարսկերենի ուսուցման ընդլայնման կարևորությունը։
-
Իրանի պաշտպանության նախարարություն. պաշտպանական արդյունաբերության հզորացումը կշարունակվի եռանդով և նոր սպառնալիքներին համահունչ
Օգոստոս 18, 2026 17:25Պաշտպանական արդյունաբերության օրվա և նահատակ առաջնորդի քառասուներորդ օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունն ընդգծել է երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու ինքնաբավության հասնելուն ուղղված ջանքերի շարունակականությունը։
-
Արաղչի․ Տարածաշրջանում մեր բարեկամները պետք է զգոն լինեն «կեղծ դրոշի ներքո» իրականացվող գործողությունների հարցում
Օգոստոս 18, 2026 17:15Իրաքի Քրդստանի տարածաշրջանի վարչապետի գրասենյակի վրա կատարված հարձակմանն ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է այդ արարքը և զգուշացրել Իրանի, Իրաքի և Քրդստանի տարածաշրջանի միջև տարաձայնություններ սերմանելու փորձերի վտանգի մասին։
-
Խորհրդարանի այսօրվա դռնբացբաց նիստը՝ Ղալիբաֆի նախագահությամբ
Օգոստոս 18, 2026 11:25Խորհրդարանի այսօրվա դռնբաց նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի նախագահությամբ։
-
Արաղչի․ «Անվերապահ կապիտուլյացիայի» պատրանքը չիրականացավ
Օգոստոս 18, 2026 09:58ԱԳ նախարար․ Այս պատերազմը ծնունդ տվեց մի շարք լեգենդների, որոնցից մեկը նահատակված առաջնորդն էր։ Հետագայում Մինաբի «Շաջարե-յե Թայեբե» դպրոցի նահատակված աշակերտներն ու ուսուցիչները նույնպես վերածվեցին լեգենդի և էպիկական պատմության, որոնք երբեք չեն մոռացվի։
-
Ղալիբաֆը կայցելի Իրաք
Օգոստոս 18, 2026 09:45Խորհրդարանի նախագահ դոկտոր Ղալիբաֆը վաղը առավոտյան (չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին) խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ կմեկնի Իրաք։
-
Բաղայի․ Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ոչ միայն անվտանգության գործոն չէ, այլև անկայունության պատճառ է
Օգոստոս 17, 2026 17:21Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը վերջին տասնամյակների ընթացքում չի նպաստել անվտանգության ապահովմանը։
-
Հայերը մեծ ծառայություն են մատուցել հայրենիքին
Օգոստոս 17, 2026 19:30Նահատակ առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորության քառասուներորդ օրվա կապակցությամբ ներկայացնում ենք՝ նրա հանդիպումների որոշ հատվածներ իրանահայ նահատակների տարբեր ընտանիքների հետ, որոնցից յուրաքանչյուրը հարգանքի, անկեղծության և գնահատանքի պատմություն է Իրանի ժամանակակից պատմության մեջ հայ հայրենակիցների դերի ու զոհողության նկատմամբ։