-
ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները հանդիպեցին 6 տարի անց
Հոկտեմբեր 30, 2025 13:46Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր՝ հինգշաբթի, վեց տարի անց հանդիպել են Հարավային Կորեայի Բուսան քաղաքում և ընդգծեցին երկկողմ համագործակցության, առևտրային համաձայնագրերի և որպես աշխարհի երկու մեծ տերությունների համատեղ պատասխանատվության ամրապնդումը։
-
Թեհրան. ՄԱԳԱՏԵ-ն չպետք է քաղաքական մեկնաբանություններ անի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ
Հոկտեմբեր 30, 2025 12:58Pars Today- Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության առաքելությունը հինգշաբթի օրը հայտարարել է. Ակնկալվում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը իր հայտարարությունները կձևակերպի միայն հավաստի և ստուգելի փաստարկների վրա և զերծ կմնա Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ անհիմն կամ քաղաքական մոտիվներով մեկնաբանություններ անելուց։
-
Բաղայի. Գրոսսին լիովին տեղյակ է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին
Հոկտեմբեր 30, 2025 12:35Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին լիովին տեղյակ է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին։
-
Իրանը դատապարտում է Գազայի ժողովրդի դեմ Սիոնսիտական ռեժիմի հարձակումների շարունակությունը
Հոկտեմբեր 30, 2025 11:43ԻԻՀ ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է չորեքշաբթի օրը Գազայի հարավում, կենտրոնում և հյուսիսում տարբեր տարածքների վրա Սիոնիստական ռեժիմի ավիահարվածները
-
Թեքվոնդոյի աշխարհի առաջնության իրանցի ոսկե մեդալակիր. Ես պայքարել եմ՝ հանուն Իրանի ժողովրդի սիրո
Հոկտեմբեր 30, 2025 11:372025 թվականի թեքվոնդոյի աշխարհի առաջնության երկրորդ քաշային կարգի իրանցի չեմպիոնն ասել է. «Ես դժվար մրցումներ ունեի, բայց Իրանի ժողովրդի հանդեպ իմ սերը ստիպեց ինձ ուժով սկսել պայքարը և առաջ շարժվել՝ աշխարհի առաջին պատվո հարթակին կանգնելու համար»։
-
ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը. մարդու իրավունքների պաշտպանությո՞ւն, թե՞ աջակցություն օկուպացիային
Հոկտեմբեր 30, 2025 11:33ParsToday- Բրիտանական Middle East Eye-ը հրապարակել է հոդված՝ Արևմտյան ափը բռնակցելու Իսրայելի ռեժիմի ծրագրին ԱՄՆ-ի դեմ լինելու մասին, որում ասվում է. «Միացյալ Նահանգները ձևացնում է, թե դեմ է բռնակցմանը, բայց իրականում միայն հետաձգում է դրա գործադրումը, իսկ արաբ դաշնակիցները ձևացնում են, թե հավատում են դրան»։
-
Գրոսսի. Մենք համագործակցում ենք Իրանի հետ և կշարունակենք երկխոսության ուղին
Հոկտեմբեր 30, 2025 11:29IRNA-ի փոխանցմամբ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում մերժել է Իրանի միջուկային գործունեության և օբյեկտների վերաբերյալ իր զեկույցներում առկա հակասությունների մասին պնդումները և հավելել, որ Իրանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը շարունակվում են։
-
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են ապամիջուկայնացման հարցը
Հոկտեմբեր 30, 2025 09:10ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան քննարկում են միջուկային զինաթափման հարցերը, հաղորդել է ТАСС-ը։
-
Բաքուն քննարկում է Գազայի առաքելությանը մասնակցելու՝ ԱՄՆ-ի առաջարկը
Հոկտեմբեր 30, 2025 09:05ԱՄՆ-ն Ադրբեջանին հրավիրել է միանալ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի կայունացմանն ուղղված միջազգային առաքելությանը, հաղորդում է AnewZ-ը։
-
Ատոմակայանի վթարային իրավիճակների ռիսկերի նվազեցման համար 5 մլն եվրո կհատկացվի. Խուդաթյան
Հոկտեմբեր 30, 2025 08:51ՀՀ-ին կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն, որը կուղղվի ՀՀ-ում միջուկային անվտանգությանն ու պաշտպանության ամրապնդմանը: