Փետրվար 13, 2024 17:04 Asia/Tehran

Կատարի էմիրը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության շարունակական դիվանագիտական ​​գործողություններն ու ջանքերը՝ Պաղեստինի ժողովրդին աջակցելու և Գազայի հատվածում պատերազմի դադարեցման գործում քաղաքական լուծում փնտրելու ուղղությամբ։


Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանին երեքշաբթի օրը Դոհայում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ և ընդգծել համատեղ ջանքերի շարունակումը  Պաղեստինի ժողովրդին աջակցելու, Գազայի դեմ իսրայելական կեղծ ռեժիմի հարձակումները դադարեցնելու,  մարդասիրական օգնություն ուղարկելու և Պաղեստինի կառավարման նպատակով պաղեստինյան լուծում գտնելու համար։

ԻԻՀ ԱԳ նախարարն էլ բարձր է գնահատել Կատարի միջնորդական և բարեկամական դերը Իրանին առնչվող որոշ առանձնահատուկ հարցերում,  իսկ տարածաշրջանային ու միջազգային հարցերում երկու երկրների համագործակցությունը համարել է կառուցողական ու ամրապնդող տարածաշրջանային ու միջազգային խաղաղության, կայունության և անվտանգության համար:

Անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող ողբերգական զարգացումներին և նեկայացնելով Իրանի դիվանագիտական ​​ջանքերը այս տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, Ամիր Աբդուլլահյանն ընդգծել է Թեհրանի և Դոհայի համատեղ ջանքերի շարունակման ու արագացման կարևորությունը՝ Պաղեստինում սիոնիստների կողմից իրականացվող ցեղասպանությունը կասեցնելու, Գազայի շրջափակումը վերացնելու, անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկելու, պաղեստինցիների տեղահանումը կանխելու, հետպատերազմյան փուլում Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափին կառավարման համար պաղեստինյան լուծմանը աջակցելու և պատերազմից հետո ավերակները վերակառուցելու հարցերում քաղաքական լուծում գտնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը երկակի ու հակասական է համարել նաև Գազայի ճգնաժամի առնչությամբ ամերիկյան մոտեցումը և նրա այն պնդումը, որ չի ցանկանում տարածաշրջանում ընդլայնել պատերազմի տիրույթը, և ասել է, որ Եմենի դեմ հարձակումներին, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում հարձակումներին զուգահեռ, Իսրայելի կեղծ ռեժիմի ռազմատենչ գործողություններին լիակատար աջակցությունը հակասում է ԱՄՆ-ի կառավարության պնդումներին։

 

Պիտակ