Մարտ 28, 2024 19:35 Asia/Tehran
  • Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։

  Տյուրկը  BBC-ին հայտնել է, որ կա հավանականություն, որ Իսրայելը Գազայի հատվածում սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։

«Եթե այդ մտադրությունը հաստատվի, ապա դա կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն», - ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։

Իր հերթին Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարքաթը Տյուրկի նախազգուշացումներն անվանել է «անհեթեթություն, անպատասխանատու հայտարարություններ»։

Այնուամենայնիվ, Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի անցակետի եգիպտական կողմում բազմաթիվ բեռնատարներ են կուտակվել, որոնք կարող են սահմանը հատել միայն Իսրայելի կողմից բազմաթիվ ստուգումներ անցնելուց հետո։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Հորդանանը, Եգիպտոսը, ստիպված են եղել օդային ճանապարհով պարաշյուտներով հումանիտար օգնություն նետել Գազայի հատված, ինչն այնքան էլ արդյունավետ չէ։

Տյուրկը հայտնել է, որ կան վկայություններ, որ Իսրայելը դանդաղեցնում է օգնության մատակարարումը։  հոկտեմբերի 7-ին Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 500-ի։

 

Պիտակ