Ապրիլ 07, 2024 19:01 Asia/Tehran
  • Գազայում ավելի քան 1 մլն մարդ սովի վտանգի տակ է. ՄԱԿ-ի ՊՀԾ

Գազայի հատվածում աղետալի սովի բախվող մարդկանց թիվը երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում կրկնապատկվել է` հասնելով 1,1 միլիոնի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում:

Սա համապատասխանում է Պարենային անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման վերջին` հինգերորդ փուլին (IPC), որը նշանակում է սով կամ մարդասիրական աղետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«IPC5 փուլում գտնվող մարդիկ չեն կարող բավարարել սննդի նույնիսկ ամենատարրական կարիքները: Նրանք սպառել են վերապրելու բոլոր ռազմավարությունները, ինչպիսիք են սննդի մեջ կենդանիների կերն օգտագործելը, մուրացկանությունը կամ իրենց ունեցվածքը վաճառելը` սնունդ գնելու համար: Հաճախ նրանք առանց ապրուստի միջոցների են մնում։ Ոմանք մահանում են սովից»-,ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այսօր այդ փուլում է գտնվում 1,1 մլն մարդ, մինչդեռ դեկտեմբերին այդ թիվը 570 հազար էր։ Սա IPC համակարգի կողմից երբևէ գրանցված ամենամեծ թիվն է:

Իսրայելի հարձակումից կես տարի անց ՊՀԾ-ն արձանագրում է, որ «երեխաների շրջանում թերսնուցումը տարածվում է ռեկորդային տեմպերով, և մինչև երկու տարեկան երեք երեխաներից մեկն այժմ տառապում է սուր թերսնուցումից»։

Սովի մոտենալուն զուգահեռ անհրաժեշտ է հումանիտար անձնակազմ և նյութեր, որպեսզի հնարավոր լինի ազատ և անվտանգ տեղաշարժվել Գազայի հատվածում։ Անհրաժեշտ է, որ Իսրայելը ավելի շատ երթուղիներ բացի դեպի Գազա, այդ թվում` հյուսիսից, և օգտագործի Աշդոդի նավահանգիստը։ ՊՀԾ-ն հայտարարել է, որ սովն իսկապես հաղթահարելու հնարավորություն ունենալու համար մարդասիրական հրադադար է անհրաժեշտ։

 

Պիտակ