Ապրիլ 17, 2024 17:04 Asia/Tehran
  • Ինչո՞ւ  ԻԼԻՊ-ը կռվեց Դիմադրության առանցքի և ոչ թե Իսրայելի դեմ

Օգտագործելով Արևմտյան Ասիայի տնտեսական վատ պայմաններն ու Աֆղանստանում ԽՍՀԻՄ-ի ներխուժման տարիների պարտիզանական խմբերի ձևավորման փորձը, տարածաշրջանում ձևավորվեց ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, որի անդամները ունեին համապատասխան պատրաստվածություն։

Այս խումբը սկսեց պայքարել Դիմադրության առանցքի՝ Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Իրանի դեմ, որոնց նպատակն էր Արևմտյան Ասիայից վտարել  զինուժը և փակել ամերիկյան ռազմաբազաները։ 

Հետազոտությունները վկայում են, որ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի իրականացրած հանցագործությունները և Լիբանանի ու Սիրիայի տարածքների, ինչպես նաև Դամասկոսում Իրանի հգյուպատոսարանի վրա հարձակման  միջոցով պատերազմի ծավալներն ընդլայնելու փորձերը նման են ԻԼԻՊ-ի վարքագծին։ 

Եվ հիմա հարց  էառաջանում։ Գուցե Իսրայելը փորձում է ավարտին հասցնե՞լ Արևմտյան Ասիայի Դիմադրությունը ոչնչացնելու ԻԼԻՊ-ի ծրագիրը։

Համացանցի որոշ օգտատերերի մոտ առաջացել է նաև այն հարցը, թե ինչո՞ւ ակնհայտ իսլամական գաղափարախոսություն ունեցող ԻԼԻՊ-ը ոչ մի անգամ չկրակեց հակաիսլամական Իսրայելի ուղղությամբ։ Կամ ինչո՞ւ ԻԼԻՊ-ի թիրախում արաբական երկրները չէին, այդ թվում՝ Հորդանանն ու Սիոնիստական ռեժիմը։ 

Խմբավորման հրապարակած տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ  է դառնում, որ դրա անդամներն այս ոլորտում պրոֆեսիոնալներ են։

Խմբավորման անդամների կողմից մարդկանց այրելու կամ սպանելու տեսարանները  նկարահանվել են պրոֆեսիոնալ կերպով և հիշեցնում են հոլիվուդյան ֆիլմերի տեսարանները։ Նման տեսարաննր նկարահանլեու համար անհրաժեշտ են ֆինանսական ու մեդիա մեծ ռեսուրսներ, որոնք ունեն միայն խոշոր կինոընկերությունները և լրատվամիջոցները:

Պատկեր՝ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հսկայական տրանսպորտային տեխնիկայից և կազմակերպվածությունից

Դա նշանակում է, որ ԻԼԻՊ-ին զուգահեռ ի հայտ եկավ ահաբեկչության նոր հասկացություն՝ մասնագիտացված ահաբեկիչների մասնակցությամբ և ֆինանսական, քաղաքական և լրատվական աջակցությամբ։

Այս տարբերակը պետք է լրացներ «Ալ Քաիդային» և տարածաշրջանում ստեղծեր քաոսային վիճակ, որպեսզի Դիմադրության առանցքը ոչնչացնելուն զուգահեռ, արդարացներ տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը։ 


«Բարդ ընտրություններ» գրքում Հիլարի Քլինթոնը գրում է, որ աշխարհի որոշ տարածքներում քաոսի ձևավորումը պետք է համարել կառուցողական քաոս: Իսկ իր ելույթներից մեկում նա խոստովանել է, որ ԻԼԻՊ-ի ձևավորումն ԱՄՆ-ի գաղափարն էր՝ հենց նույն կառոցողական քաոսը ստեղծելու նպատակով։ Քլինթոնի այս հայտարարությունը մշտապես քննադատության է արժանացել Դոնալդ Թրամփի կողմից։ 

ԻԼԻՊ-ը  բազմաթիվ տարբերություններ ուներ տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումների նախկին մոդելների հետ։ Այն ուներ նաև նոր առաքելություններ։

ԻԼԻՊ-ը ռմբակծում է Իրաքի Նինվե քաղաքը 

ԻԼԻՊ-ը շարունակեց «Ալ Քաիդայի» մոդելը՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի էքսպանսիոնսիտական քաղաքականությունը և անօրինական ներկայությունն արդարացնելուն զուգահեռ,  աշխարհին ծայրահեղական գաղափարներ ներկայացնելով, արդարացնել նաև մուսուլմանների նկատմամբ բռնությունները։ 

Բացի այդ, ԻԼԻՊ-ը թիրախավորեց Արևմտյան Ասիայում Դիմադրության դիսկուրսի երկու շատ կարևոր և ռազմավարական երկրներ Իրաքն ու Սիրիան, ինչպես նաև Լիբանանն ու Իրանը։

Այս բարդ նախագծում նկատվեց, որ Սիրիան, որպես Արևմտյան Ասիայի դիմադրության առանցքի հիմնական օղակներից մեկը, պետք է իր ներուժը ծախսեր ներքին խնդիրները հաղթահարելու և ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու համար, որպեսզի Արևմուտքի գլխավոր դաշնակիցը հանդիսացող Սիոնիստական ​​ռեժիմի շրջակա միջավայրը լիակատար անվտանգության մեջ լինի։

ԻԼԻՊ-ի ստեղծումը կոչված էր ավարտին հասցնելու այն ծրագրերն ու նախագծերը, որոնք որոշ համաշխարհային տերությունների կողմից 2000 թվականին անվանվեցին նոր Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանի աշխարհագրությունը փոխելու համար:

Այս պլանում կազմալուծվում էին այն ​​երկրները, որոնք հակառակ մոտեցում ունեին Ամերիկայի շահերի նկատմամբ։

Շատերի համար զարմանալին այն էր, թե ինչու ԻԼԻՊ-ը մահմեդականներին սպանում է իսլամի անվան տակ, բայց հրեա սիոնիստները նրա թշնամիները չեն:

ԻԼԻՊ-ի լայն գործողություններից էր Իրաքում և Սիրիայում պատմական մզկիթների և կրոնական սրբավայրերի ոչնչացումը։

Իրականում ԻԼԻՊ-ի նման խմբավորումների նախագծման հիմքում կար այն սկզբունքը, որ ԱՄՆ-ի հետ համահունչ առանցքին չպետք է վնաս հասցվի, հետևաբար, ԻԼԻՊ-ը պատերազմ, ավերածություններ և սպանություններ իրականացրեց Իրաքում, Սիրիայում, երբեմն նաև Լիբանանում, բայց ոտք չդրեց Իսրայելի տարածք, չի կրակել ոչ նրա ուղղությամբ, ոչ էլ իր տարածաշրջանային դաշնակից Հորդանանի ուղղությամբ:

Այդուհանդերձ ԻԼԻՊ-ի ստեղծման և դրա շահագործման հարցում ամեն ինչ  հաշվարկված էր, բացի զսպող գործոնից ու նաև այն գործոններից, որոնք կարող էին ոչնչացնել ԻԼԻՊ-ի ստեղծողների ողջ քաղաքական մոտեցումն ու վարքագիծը որպես տարածաշրջանի նոր հավասարում։

Ուստի ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նոր մոդելներ ձևավորվեցին Իրանի դիմադրողականության և ռեգիոնալիստական ​​դիսկուրսի ազդեցությամբ: Նման մոդելներից էին Իրաքում և Սիրիայում ժողովրդական դիմադրության ուժերը, որոնք այս երկու երկրների բանակների կողքին, ինչպես նաև լիբանանյան դիմադրության ուժերի հետ միասին Իրանի ռազմական խորհրդատվության և Ղասեմ Սոլեյմանիի պես հայտնի հրամանատարների օգնությամբ կարողացան ընդմիշտ վերացնել ԻԼԻՊ-ի իշխանության աշխարհագրությունը։

  Այնուամենայնիվ, հենց այդ ժամանակվանից ընդգծվում էր, որ ԻԼԻՊ-ի տապալումը և մշտական ​​անկումը պահանջում է այս ահաբեկչական խմբավորման մտավոր և գաղափարական հիմքերի ոչնչացումը, որի տեսությունը մշակվում է, ըստ երևույթին, իսլամական, բայց Միացյալ Նահանգների դաշնակից հանդիսացող որոշ երկրների կողմից: (Քաղվածք Մեհդի Ազիզիի գրառումից, Mehrnews)

ԻԼԻՊ-ի դեմ պայքարող դիմադրության առանցքի գլխավոր հրամանատար Գեներալ Ղասեմ Սոլեյմանին Իրաքի և Սիրիայի ժողովրդական դիմադրության ուժերի կողքին