Հայացք՝ Դիմադրության վերաբերյալ իմամ Խոմեյնու գաղափարին
(last modified Thu, 06 Jun 2024 14:30:31 GMT )
Հունիս 06, 2024 18:00 Asia/Tehran
  • Հայացք՝ Դիմադրության վերաբերյալ իմամ Խոմեյնու գաղափարին
    Հայացք՝ Դիմադրության վերաբերյալ իմամ Խոմեյնու գաղափարին

Համալսարանի դասախոս, հոջաթոլէսլամ Մուհամմադ Ջավադ Ֆաղիհի կարծիքով, դիմադրության գաղափարի սերմերը, որ իմամ Խոմեյնին ցանեց իր ժամանակ, այսօր վերածվել են հզոր  կառույցի։

Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ նա նշել է․ «Դիմադրության վերաբերյալ իմամ Խոմեյնու գաղափարն առաջացել է իսլամական հեղափոխությունից առաջ, իմամի երիտասարդության տարիներին և այսօր հանգեցրել աշխարհի ազատախոհ ազգերի զարթոնքին»։

Ստորև ներկայացնում ենք «Մեհր» գործակալության հետ պրոֆեսորի հարցազրույցից մի հատված։

Իմամ Խոմեյնու քաղաքական մտքում դիմադրությունը հենված է մի քանի սկզբունքների վրա։

Դրանցից առաջինը վերաբերում է միաստվածությանը, այսինքն՝ ոտքի կանգնել հանուն Աստծո, վախենալ միայն Աստծուց 

Երկրորդ սկզբունքը վերաբերում է աստվածային, Ղուրանի և իսլամական ավանդույթներին:

Անհավատությունից ավելի շատ Ղուրանը մերժում է բռնատիրությունը։

Յուրաքանչյուր մուսուլման, հատկապես գիտնական, Ղուրանի համաձայն, պարտավոր է պայքարել բռնատիրության դեմ։

Դիմադրության երրորդ սկզբունքն ըստ իմամի՝ բանականությունն է։ Մտավորականները չեն խաբվում իշխող ուժերի փուչ կարողություններին և միշտ ելք են գտնում՝ բռնության լծից ազատվելու համար։ Նրանք գտնում են բռնատիրության խոցելի կետերն ու հարվածում դրանց։

Հաջորդ սկզբունքը պատմական փորձն է։ Պատմության մեջ ձեռք բերված հաղթանակները հնարավոր են եղել դիմադրության շնորհիվ։ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է․ «Ամենուրեք, որտեղ դիմադրել ենք, առաջ ենք գնացել, իսկ որտեղ հանձնվել ենք, հարված ենք ստացել»։

Դիմադրության վերաբերյալ իմամի գաղափարի մյուս սկզբունքը բնույթն է։ Առողջ բնույթը պայքարում է բռնության դեմ և օգնում ճնշվածներին։

Դիմադրության գաղափաը, որ ծնվեց Իրանում, իր բնույթի շնորհիվ գրավեց աշխարհի ազատախող ազգերի սրտերը, ինչի վառ օրինակն է ոչ մուսուլման երկրներում բարձրացած՝ Պաղեստինի պաշտպանւթյան շարժման մեծ ալիքը։

Դիմադրության վերաբերյալ իմամի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ի պատասխան «Հազարամյա գաղտնիքներ»  հակաիսլամական գրքի, նա գրեց «Գաղտնիքների բացահայտում»  գիրքը։ Այս գրքով, իսլամական հեղափոխության հիմնադիրն աշխարհի մուսուլման ժողովուրդներին դիմադրելու կոչ արեց։ Հեղափոխությանը նախորդող շրջանում, իր ելույթներում դիմելով աշխարհի գիտնականներին ու մուսուլմաններին, իմամ Խոմեյնին նրանց հորդորում էր պայքարել բռնատերերի դեմ ու նրանց խամաճիկներին վտարել իրենց երկրներից։

Իսլամական հեղափոխությունից հետո Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի տարիներին, իմամն այս ուղերձն ամեն տարի հղում էր հաջի ուխտագնացներին։

Նա  տարածաշրջանի երկրների ժողովուրդներից ու գիտնականներից ակնկալում էր պայքարել բռնատիրության և կրոնի ու պատվի հեղինակազրկման դեմ։ Նա Իրանի շահին նույնպես խորհուրդ տվեց ազատվել ԱՄՆ-ի ու Իսրայելի լծից։ Սակայն վերջինս կախված էր ԱՄՆ-ից ու Բրիտանիայից։

Այն ժամանակ, երբ իմամն այաթոլլահ Շահաբադիի աշակերտն էր և ուսումնասիրում էր միստիկա  և փիլիսոփայություն, երբ գնում էր խորհրդարան և խոսում նահատակ Մոդարեսի մարտական ոգու ու քաջության մասին, երբ  «Գաղտնիքների բացահայտում» գրքում մուսուլմաններին հորդորում էր պայքարել օտար ուժերի ու նրանց դաշնակիցների ճնշումների դեմ, երբ 1963թ․ իր քննադատությունն ուղղված էր ոչ միայն Իրանի շահի, այլ նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ, և նույնիսկ իսլամական հեղափոխության հաղթանակի նախօրեին, երբ շատերը չէին խոսում իրենց գաղափարների մասին, շահի դեմ պայքարելուն զուգահեռ, իմամ Խոմեյնին հստակ ու հաստատուն դիրքորոշում էր հայտնում ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ։

Իմամ Խոմեյնու ելույթը 1963թ․

 

Դիմադրության վերաբերյալ իմամ Խոմեյնու գաղափարը ձևավորվեց  հեղափոխությունից առաջ, նրա երիտասարդության տարիներին, և այսօր այն հանգեցրել է աշխարհի ազատ ազգերի զարթոնքին: Այս գաղափարը տարածվել է տարածաշրջանում ու աշխարհում, չնայած համաշխարհային բռնատիրության, գաղութատերերի ու նրանց խամաճիկ կառավարությունների ընդդիմությանը։

Իմամի հայրը նահատակ էր, ով իր կյանքը զոհեց բռնատիրության դեմ պայքարի ճանապարհին։ Իմամ Խոմեյնին պատմում էր, որ երբ երեխա էր, հոր հետ միասին պայքարում էր բռնակալ կառավարիչների դեմ։ Հետևաբար, դիմադրության գաղափարը նրան գենետիկորեն է փոխանցվել։

Այդ գաղափարն այսօր վերածվել է հզոր կառույցի ու սպառնում է Իսրայելին ու ԱՄՆ-ին։ Այն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից ու տարածվել ԱՄՆ-ում ու Գերմանիայում։

Այդ մասին խոսել է նաև ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին՝ իր վերջին նամակում։

 
Լուսանկար՝ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլայի հետ  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի մեծ հրամանատարներ՝ նահատակ գեներալներ «Սոլեյմանիի» և «Ալ-Մուհանդեսի» հանդիպումից

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին եվրոպական երկրների ուսանողների կողմից Պաղեստինին աջակցող շարժումը նշել է,որպես դիմադրության մի մաս։

Դիմադրության ապագան լուսավոր ապագա է, քանի որ այս գաղափարը համահունչ է աստվածային ավանդույթներին, որոնցում տրված է աստվածային օգնության ու հաղթանակի խոստումը,և ունի նաև հստակ ու ակնհայտ տրամաբանություն, որը համահունչ է նաև մարդու բնույթին, այնպես  որ աշխարհը հասկացել է  այս հստակ և ակնհայտ տրամաբանությունը, և ինչպես Իսլամական հեղափոխության առաջնորդն է ասել՝ դիմադրության ծախսերն ավելի քիչ են, քան փոխզիջումների և նվաստացման ծախսերը:

 

 


Լուսանկար՝ Իմամ Խամենեիի հետ Պաղեստինի իսլամական դիմադրության ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հանդիպումից

 

Բոլոր արթուն խղճերն ատում են դաժանությունն ու հանցագործությունը: Դիմադրության գաղափարի համաձայն՝ բարձր են գնահատվում  նրանք, ովքեր դեմ են կանգնում բռնությանն ու ճնշումներին:

Արևմտյան երկրներում որտեղ գերիշխում է սիոնիստական ​​մեդիա կայսրությունը, Դիմադրությունը ծիլեր է տվել և արթնացրել մարդկանց խիղճը   Արևմուտքի ճնշումների դեմ և սարսափեցրել նրան։ Դիմադրության գաղափարն ունի հորիզոն և գագաթ, որը կոչվում է սուրբ գրքերում խոստացված Փրկչի՝ Հազրաթ Մահդիի  հայտնություն:

 


Սպիտակ տան դիմաց ծածանվում են Իրանի և Պաղեստինի դրոշները