Դեկտեմբեր 30, 2018 11:39 Asia/Tehran
  • Համաշխարհային տնտեսությունում դոլարի թուլացման գործընթացը շարունակվում է

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Վաշինգտոնի կողմից կիրառված միակողմանի և բռնակալական քաղաքականությունը, մասնավորապես, ԱՄՆ-ի մրցակիցների և թշնամիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը և նույնիսկ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքը, պատճառ է դարձել, որ շատ կառավարություններ և ԱՄՆ-ի եվրոպական գործընկերներ քննադատեն Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառելու եւ դոլարը այլ երկրների նկատմամբ որպես ճնշում գործադրելու քաղաքականությունը:

Միևնույն ժամանակ, շատ երկրներ և ԱՄՆ- մրցակիցներն ու դաշնակիցները, միջոցներ են ձեռնարկել դոլարից հրաժարվելու և արտարժույթի փոխանակման մեջ այլ արժույթ օգտագործելու համար:

Այս խնդիրը նվազեցրել է դոլարի մասնաբաժինը միջազգային արժութային պահուստներում և ավելացրել  այլ արժույթների, օրինակ` եվրոյի արժեքը:

Քաղաքական հարցերի փորձագետ Վիկտորիա Կրավոմբերգի կարծիքով, Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել երկրներին աշխատել աշխարհի նոր արժութային պահուստային միավորի ստեղծման համար, հաշվի առնելով ԱՄՆ դոլարի վրա հիմնված տնտեսական ռիսկերը՝ որպես միակ արտարժութային պահուստի միավոր:

Այս առումով, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է աշխարհի արժութային պահուստներում ԱՄՆ դոլարի մասնաբաժնի նվազման մասին, ասելով, որ 2018 թվականի երրորդ եռամսյակում, դոլարի արժույթը համաշխարհային արժութային պահուստներում վերջին հինգ տարվա ընթացքում հասել է ամենացածր մակարդակի:

Միևնույն ժամանակ, եվրոյի տեսակարար կշիռը մեծացել է համաշխարհային արժութային պահուստներում:

Միացյալ Նահանգները չարաշահում են կորպորացիաների, բանկերի և միջազգային ֆինանսական համակարգի կախվածությունը դոլարից, որպես լծակ մյուսներին ստիպելու իր պահանջները բավարարելու կամ նրանց թույլ չտալու  որդեգրել այնպիսի քաղաքականություններ և գործողություններ, որոնք հակասում են Վաշինգտոնի շահերին:

Թրամփը սպառնացել է պատժել  այն կորպորացիաներին կամ ֆինանսական հաստատություններին, ու  բանկերին, որոնք առևտրային և ֆինանսական հարաբերություններ ունեն Իրանի հետ: Թրամփի սպառնալից քաղաքականությունը ոչ միայն  արժանացել է ԱՄՆ-ի մրցակից երկրների, այլև Վաշինգտոնի եվրոպական գործընկերների քննադատությանը:

Մենք հիմա աստիճանաբար ականատես ենք լինում Վաշինգտոնի քաղաքականության և գործողությունների  դեմ համաշխարհային դիմադրության առաջացմանը, ինչպես նաեւ դոլարը միջազգային արժույթից հանելու շարունակական ջանքերին:

Վաշինգտոնի թշնամական գործողությունների ազդեցությունը նվազեցնելու համար, այդ երկրները ձգտում են ստեղծել դոլարից անկախ վճարումների համակարգ, դոլարը հանելով միջազգային առևտրից և այն փոխարինել այլ արժույթներով:

Ռուսաստանն ու Չինաստանը այժմ հանդիսանում են  այդ միտումների առաջատարը, և Հնդկաստանի, Թուրքիայի ու Իրանի նման երկրները նույնպես դոլարը հանում են արտասահմանյան բորսաներից:

Տնտեսագետ Մեհրդադ Էմադի խոսքերով, եվրոյի փոխարինումը, որպես կենտրոնական բանկերի առաջին պահուստային արժույթ, կնվազեցնի դոլարի պահանջարկը և ի վերջո կնվազեցնի դոլարի արժեքը:

Շարունակվող ընթացքը կնվազեցնի դոլարի օգտագործումը միջազգային առևտրում, ինչպես նաև գլոբալ դրամական փոխանակումներում: Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին զեկույցը դա հաստատում է:

 

 

Պիտակ