Հունվար 08, 2019 12:26 Asia/Tehran
  • Պոմպեոյի հերթական այցը Միջին Արևելք

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, երեքշաբթի օրը սկսել է իր միջինարևելյան այցելությունը: Մինչև հունվարի 15-ն ԱՄՆ-ի պետքարտուղարն այցելելու է Հորդանան, Եգիպտոս, Բահրեյն, ԱՄԷ, Կատար, Սաուդյան Արաբիա, Օման և Քուվեյթ:

Պոմպեոն թուիթերում գրել է.«Այսօր Միջին Արևելք եմ ուղևորվում իմ գործընկերներին ու բարեկամների հստակորեն փոխանցելու, որ ԱՄՆ-ը վճռակամ է այս տարածաշրջանում ԻԼԻՊ-ին ձախողման մատնելու և Իրանի ապակայունացնող քայլերին դիմակայելու հարցում»:

Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի առջև ծառացած խնդիրները, Պոմպեոյի այցը Միջին Արևելք նշանակալի դեր ունի:

Այս այցի ընթացքում քննարկվող կարևորագույն հարցերից են՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները, նկատի առնելով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողչիի սպանության հետ կապված ճգնաժամի շարունակվելը:

Այդ հարցը ԱՄՆ-ի ներքին քաղաքական դաշտում բազում գլխացավանքներ է առաջացրել նախագահ Դոնալդ Թրամփի համար և Սենատը նախագծեր է վավերացրել սաուդյան վարչակազմին պատժելու և Եմենի պատերազմում Վաշինգտոնի դերակատարությանը վերջ դնելու մասին:

Ներկայումս Պոմպեոն Սաուդյան Արաբիա այցելության ժամանակ պետք է Բեն Սալմանին վստահեցնի, որ շարունակվելու է այդ երկրի նկատմամբ Վաշինգտոնի հովանավորությունը: Չնայած Սաուդյան Արաբիայում կայացել է Խաշողչիի սպանության մեջ դերակատարների դատավարությունը, սակայն մեծ թվով վերլուծաբաններ և անգամ Վաշինգտոնի մի շարք պաշտոնատարներ համոզված են, որ այդ դատավարությունը ցուցադրական քայլ է եղել:

Պոմպեոն Ռիադ այցելության ժամանակ փորձելու է սաուդցի պաշտոնատարներին դրդել թափ հաղորդել Խաշողչիի սպանության դատավարության գործին, որպեսզի այդ ռեժիմը կարողանա միջազգային շրջանակներին ու աշխարհի հանրային կարծիքին համոզիչ բացատրություն տալ այդ սպանության մասին:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տարածաշրջան այցելության կարևորագույն նպատակներից է  որպես Վաշինգտոնի դաշնակիցներ Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի հետ համադրումներ կատարել Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանին դիմակայելու համար:

ԱՄՆ-ը միշտ քննադատել է Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունները և Իրանի հովանավորությունը հակասիոնիստական շարժումների, այդ թվում՝ Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ, ահաբեկչության նկատմամբ հովանավորություն է համարում:

CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, կրկնելով Իրանի դեմ Վաշինգտոնի անհիմն մեղադրանքները, Պոմպեոն ասել է.«Սիրիայից ամերիկացի բանակայինների դուրս գալը Միջին Արևելքում Իրանի ազդեցության տարածմանը դիմակայելու առաքելության դադարեցման իմաստով չէ: Այդ կեցվածքն անփոփոխ շարունակվելու է»:

Չնայած ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը, թե տարածաշրջանում Իրանի դերակատարությունն ու ազդեցությունը բացասական բնույթ է կրում,  այսօր Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներն անգամ խոստովանում են Միջին Արևելքում Իրանի կայունացնող դերակատարությունը:

Այսօր աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ը ձգտում է կործանել Իրանի կառավարությունը, այն պատճառով, որ Թեհրանը դիմակայում է Վաշինգտոնի ընչաքաղցություններին ու միջամտողական քաղաքականություններին:

Վաշինգտոնի և նրա տարածաշրջանային դաշնակիցների քաղաքականությունները մինչ օրս ձախողել են տարբեր երկրներում, այդ թվում՝ Եմենում ու Սիրիայում:

Պիտակ