Հունվար 10, 2019 18:44 Asia/Tehran
  • Պոմպեոն և Բոլթոնը պնդում են,որ ԱՄՆ-ն պետք է ջանքեր գործադրի տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու համար

Թրամփի կառավարությունն իր անվտանգության կարևոր փաստաթղթերում, այդ թվում՝ 2017 թվականի Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում, ընդգծել է Միջին Արևելքում տարածաշրջանային կոալիցիաներ ստեղծելու անհրաժեշտությունը՝ Իրանին դիմակայելու նպատակով: ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնատարները ևս կարևորել են այդ նպատակը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածաշրջան կատարած հերթական շրջագայության նպատակներից մեկը տարածաշրջանային գործընկերների հետ հարաբերությունների ստեղծումը և Վաշինգտոնի դաշնակիցների մասնակցությամբ կոալիցիայի ստեղծումն է: Պոմպեոն իր տարածաշրջան շրջագայության շրջանակում այցելել է Եգիպտոս: Նա այսօր ելույթ է ունեցել Կահիրեի ամերիկյան համալսարանում, որի ընթացքում  համատեղ ռազմավարություն է ուրվագծել Միջին Արևելքի համար:

Պոմպեոն իր շրջագայության ընթացքում բազմիցս անդրադարձել է տարածաշրջանում Իրանի քաղաքականություններին դիմակայելուն և այս բնագավառում Վաշինգտոնի դաշնակիցների համագործակցությանը:

ԱՄՆ Պետքարտուղարը հայտարարել է, որ չնայած ամերիկյան զորքերը դուրս են եկել Սիրիայից, Վաշինգտոնը շարունակում է իր տարածաշրջանային քաղաքականությունը և հավատարիմ է ԻԼԻՊ-ի դեմ պայքարին:

Այնուամենայնիվ, այդ պնդումները չեն փարատել ԱՄՆ-ի գործընկերների մտահոգությունը: ԱՄՆ-ն մշտապես քննադատել է Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունները և Իրանի կողմից Հեզբոլլահի  ու ՀԱՄԱՍ-ի նման հակասիոնիստական շարժումներին ցուցաբերվող հովանավորությունը, դա որակելով ահաբեկչության նկատմամբ ցուցաբերվող հովանավորություն: 

CNBC հեռուստակայանին տված հարցազրույում, կրկնելով Իրանի հասցեին հնչեցրած Վաշինգտոնի պաշտոնատարների մշտական մեղադրանքները, Մայք Պոմպեոն ասել է.«Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս գալը չի նշանակում, որ դադարեցվում է Միջին Արևելքում Իրանի ազդեցության տարածմանը դիմակայելու Վաշինգտոնի առաքելությունը: Այս աշխատանքները շարունակվելու են և ոչ մի փոփոխություն չի մտցվելու դրանց մեջ»:

Իհարկե ԱՄՆ-ի Անվտանգության բարձրաստիճան պաշտոնատարները ևս նմանատիպ կողմնորոշում ունեն Իրանի տարածաշրջանային ազդեցությանը դիմակայելու վերաբերյալ: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը չորեքշաբթի օրը թուիթերյան իր էջում անհիմն հայտարարություն է արել,նշելով,որ ԱՄՆ-ն ծրագրում է ստեղծել «Միջին Արևելքի ռազմավարական կոալիցիա»:

Նա Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրներին, Եգիպտոսին ու Հորդանանին  շնորհակալություն է հայտնել «ավելի նպատակասլաց ու ավելի ապահով Միջին Արևելք» կերտելու քայլին աջակցելու համար:

ԱՄՆ-ն փորձում է կոալիցիա ստեղծելու միջոցով ապահովել  իր տարածաշրջանային շահերը: Այս կոալիցիայի նպատակն է դիմակայել Իրանի տարածաշրջանային  ազդեցությանը և առճակատվել տարածաշրջանում, հատկապես Եմենում, Սիրիայում ու Իրաքում Իրանին հարող քաղաքական համակարգերի, խմբերի ու շարժումների հետ:

Այնուամենայնիվ, այս ռազմավարական կոալիցիայի ստեղծումը կանգնած է բազմաթիվ խոչընդոտների առջև, ինչպիսիք են՝ Կատարի հետ  Արաբիայի ու Էմիրությունների տարաձայնությունները, կոալիցիան ղեկավարելու համար Արաբիայի ու Եգիպտոսի գաղտնի մրցակցությունը և արտաքին սպառնալիքները:

Անտարակույս տարածաշրջանում Վաշինգտոնի նախագծերի ու նպատակների շրջանակում օգտագործվելիք «արաբական ՆԱՏՕ»-ի ստեղծումը միայն կհանգեցնի տարածաշրջանային լարվածությունների սրմանը: Բայց այժմ նույնիսկ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներն են խոստովանում, որ Իրանը նշանակալի դեր ունի Միջին Արևելքի կայունության հարցում: Աշխարհը քաջ գիտակցում է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական կողմնորոշումը բխում է այդ երկրի քինախնդրությունից, քանի որ Թեհրանը դիամակում է Իրանի ու տարածաշրջանի նկատմամբ Վաշինգտոնի  միջամտողական քայլերին ու ընչաքաղցությանը:

 

 

Պիտակ