Հունվար 18, 2019 17:02 Asia/Tehran
  • Ներկայացվեց ԱՄՆ-ի հակահրթիռային նոր ռազմավարության փաստաթուղթը

ԱՄՆ-ն վերջին երկու տասնամյակներում իր տարածքում, նաև աշխարհի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Եվրոպայում, Ասիայի արևելքում ու Միջին Արևելքում, հակահրթիռային համակարգերի տեղադրման ու ընդլայնման ուղղությամբ մեծ ջանք է գործադրել: Այս կապակցությամբ, Վաշինգտոնի պատճառաբանությունը եղել է ԱՄՆ-ի թշնամիների կողմից հրթիռային սպառնալիքների սրվելն ու իր դաշնակիցներին պաշտպանելը:

Այս շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հունվարի 17-ին Պենտագոնում ԱՄՆ բանակի հրամանատարների և  զինվորական պաշտոնատարների ներկայությամբ ներկայացրեց «Հրթիռային պաշտպանության վերանայում 2019» խորագրով ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը վերանայելու  իր վարչակազմի ծրագիրը, որտեղ Հյուսիսային Կորեան ներկայացված  է որպես «արտակարգ սպառնալիք»:

ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության նոր նախագծում, հրթիռային սպառնալիքների դիմակայման համար այդ երկրի նախկին ծրագիրը համակողմանի վերատեսության է ենթարկվել: Վերանայված ծրագիրը, քննարկելով Հյուսիսային Կորեայի, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի հրթիռային կարողությունները և դրանց սպառնալիք  լինելու մասին հայտարարություն կատարելով, մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ: Թրամփն այս փաստաթղթի ներկայացման ժամանակ ասել է. «Մեր նպատակը  շատ պարզ է: Վստահանալ այն մասին, որ կարող ենք մոնիտորինգի ենթարկել ԱՄՆ-ի դեմ հրթիռային ցանկացած հարձակում և դա վնասազերծել, երբ, որտեղ և ուր  էլ որ դա լինի»: Թրամփն իր հայտարարություններում որևէ ակնարկ  չի կատարել Հյուսիսային Կորեային, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարի  պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը, ով ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հրաժարականից հետո ժամանակավոր կերպով ստանձնել է այդ նախարարության պատասխանատվությունն, ասել է. «Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագիրը շարունակում է մտահոգիչ մնալ»: Թրամփն ի դեպ, Վաշինգտոնի ռազմական քայլերը արդարացնելու նպատակով հայտարարել է. «ԱՄՆ-ն ապահով դարձնելու լավագույն միջոցը, երկիրը հզոր պահելն է»:

ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության նոր ռազմավարությունը ներառում է այդ երկրի պաշտպանությանն ուղղված քայլեր, նաև տիեզերքում  պաշտպանական տեխնոլոգիաների ընդլայնման ու այնպիսի համակարգերի գործարկման ուղղությամբ Պենտագոնի նախաձեռնությունները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի շտապ կերպով հետախուզել, հայտնաբերել ու վնասազերծել ԱՄՆ-ի ու նրա  դաշնակիցների դեմ ուղղված հրթիռներն ու այլ սպառնալիքները:

Այս շրջանակում, ԱՄՆ-ն նպատակ  ունի  արդիական սենսորներ տեղադրել տիեզերքում, որոնք կարող են ավելի արագ կերպով հետախուզել ու հայտնաբերել թշնամու հրթիռները: ԱՄՆ Կոնգրեսն էլ Պենտագոնին խրախուսել է նույն կողմնորոշման ուղղությամբ շարժվել և աշխարհում հակահրթիռային պաշտպանության համակարգերի հզորացման կապակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Հակահրթիռային պաշտպանության կարողության ընդլայնման նպատակով Պենտագոնի քայլերից մեկը, լազերով զինված անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է:

Այս ռազմական կարևոր փաստաթղթի  մյուս ուշագրավ կետը հեռահար հրթիռների բնագավառում մեծ նվաճումներ արձանագրած ԱՄՆ-ի մրցակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի դիմաց ԱՄՆ-ի պաշտպանության ուղղությամբ նոր ռազմավարության կիրառումն է: Պենտագոնի պաշտոնատարները հայտարարում են, որ այդ հրթիռները մեծ սպառնալիք են համարվում ԱՄՆ-ի համար: Այս սպառնալիքները վերաբերում են ոչ  միայն քրուզ և բալիստիկ տեսակի հրթիռներին, այլ նաև գերձայնային սպառազինությանն:

Այս կապակցությամ, Պենտագոնն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի հրթիռների ու սպառազինության նոր սերնդի ներկայացմանը, որոնց ըստ նրա հնարավոր չէ հետախուզել ու հայտնաբերել:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի «Հրթիռային պաշտպանության վերանայում 2019» փաստաթուղթը մշակվել  է  մասնավորապես տիեզերքում հակահրթիռային պաշտպանության տարբեր տեսակի համակարգերի ընդլայնման ուղղությամբ Թրամփի վարչակազմի նոր քայլերն ու նախաձեռնություններն արդարացնելու համար: Չնայած այդ փաստաթղթում ԱՄՆ-ի թշնամիների կողմից հրթիռային սպառնալիքի գոյության մասին հայտարարությանն իրականությունն այն է, որ Վաշինգտոնը մշտապես հարձակողական ու թշնամական կողմնորոշում է ցուցաբերել իր  մրցակից ու թշնամի երկրների հանդեպ և որոշ դեպքերում նույնիսկ դիմել է ուղղակի սպառնալիքի գործադրման:

Պիտակ