Ապրիլ 07, 2019 19:28 Asia/Tehran
  • Ֆրանցիսկոս Պապը խոստորեն քննադատել է Արևմուտքին Միջին Արևելքում խաղաղ քաղաքացիներին կոտորելու հարցում առանցքային դեր ունենալու համար

Միջինարևելյան պետություններին,հատկապես այդ տարածաշրջանում արևմուտքի դաշնակիցներին, ինչպես Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամներին և Եգիպտոսին, Հորդանանին ու Սիոնիստական ռեժիմին հիմնական զենք վաճառողներն են՝ արևմտյան երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Գերմանիան, և Ֆրանսիան:

 Այդ հարցն աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի բուռն քննադատության է արժանացել: Նա համոզված է,որ Եվրոպան ու ԱՄՆ-ն Սիրիայի , Եմենի ու Աֆղանստանի խաղաղ քաղաքացիների,հատկապես երեխաների սպանության համար զենք են վաճառում: Միլան քաղաքում «Սան Կառլո» ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ,  Ֆրանցիսկոս Պապն ասել է.«Արևմուտքը զենք է արտադրում,որպեսզի ուրիշներն սպանեն միմյանց:Եթե եվրոպական ու ամերիկյան զենքերը չվաճառվեին Աֆղանստաի, ԵՄենի ու Սիրիայի նման երկրներին, ապա այդ երկրներում պատերազմ գոյություն չէր ունենա: Այն երկիրը ,որ զենք է արտադրում ու վաճառում , պետք է նրա խիղճը տանջվի երեխաների մահվան ու ընտանիքների ոչնչացման համար»:

Հռոմի քահանայապետն   իր ելույթում նկատի ունի Միջին Արևելքում ընթացող պատերազմները, կամ Սիրիայի քաղաքացիական պատերազմը,որոնց սանձազերծման հարցում հիմնական դեր ունեն  արևմտյան երկրները, և նրանց գլխավորող Միացյալ Նահանգները: Իսկ Եմենի դեմ մղվող պատերազմում վերջիններս ուղղակի աջակցություն են ցուցաբերում Սաուդյան կոալիցիային կամ տարատեսակ զենքեր են վաճառում Արաբիային:

Ի դեպ արևմուտքի կողմից զենքի վաճառքը հանգեցրել է Միջին Արևելքում սպառազինական մրցավազքի և տարածաշրջանային հակամարտությունների ավելացմանը:

Արևմուտքը երկու նպատակով է զենք վաճառում միջինարևելյան իր դաշնակիցներին: Առաջին՝ արևմտյան պետությունները փորձում են զարկ տալ իրենց սպառազինական արդյուանբերությանը և այդ բնագավառում աշխատատեղեր ստեղծել այդ երկրների հազարավոր քաղաքացիների համար: Սպառազինական արտահանման ծավալների մեծացումը կհանգեցնի այդ երկրի տնտեսական բարգավաճմանը:Երկրորդ՝ արևմտյան երկրներն իրենց քաղաքականությունների շրջանակում կախված ռեժիմներին պահպանելու համար նման վաճառքներով ուղղակիորեն նպաստում են Միջին Արևելքում արևմուտքի դաշնակից ռեժիմների գոյությանը և այդ երկրներում բողոքող շարժումների ճնշմանը:

Ելնելով այս նկատառումներից , արևմտյան երկրները, ոչ միայն փակել են իրենց աչքերը Միջին Արևելքում իրենց դաշնակից երկրներում մարդու իրավունքների խախտումների վրա, այլև ոչ մի ուշադրություն չեն դարձնում Եմենի պատերազմում  արևմուտքի դաշնակից երկրներ՝ Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների կողմից իրականացվող  հանցագործություններին ու աղետներին,որոնց պատճառը արևմտյան զենքերի վաճառքն է Սաուդյան կոալիցիային:

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ Ջերեմի Քորբինը քննադատելով Լոնդոնին Սաուդյան Արաբիային սպառազինելու համար ասել է.«Բրիտանիայի կառավարությունը Եմենի ժողովրդի տառապանքին վերջ դնելու համար պետք է դադարեցնի զենքի վաճառքը Արաբիային»:

Չնայած մարդու իրավունքների կազմակերպություններ բազմաթիվ զեկույցներ են հրապարակել Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ինքնաթիռների միջոցով  Եմենի խաղաղ քաղաքացիների կոտորածի և այդ երկրի ոչ-ռազմական հաստատությունների ու բնակելի վայրերի ռմբակոծման վերաբերյալ, և հատկապես սաուդցի այլախոս լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո, այդ կազմակերպությունները դատապարտել են Սաուդյան ռեժիմին մարդու իրավունքները խախտելու համար, բայց փաստորեն արևմտյան պետությունները, հատկապես ԱՄՆ-ն և Բրիտանիան շարունակում են սերտ կապեր պահպանել Սաուդյան ռեժիմի և նրա դաշնակից Էմիրությունների հետ:Նրանք նաև շարունակում են զենք վաճառել վերջիններիս:

 

 

Պիտակ