Մայիս 01, 2019 11:09 Asia/Tehran
  • Լիբիայում պատերազմ է ընթանում.  հումանիտար վիճակը շատ ծանր Է

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում շարունակվում է պատերազմը: Հումանիտար իրավիճակը օր օրի վատթարանում է: Լիբիայում ՄԱԿ-ի պատվիրակի տեղակալ՝ Մարիա դը Վալլե Ռիբիերոն մտահոգություն է հայտնել այդ երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Եթե Լիբիայում շարունակվի ռազմական իրավիճակը, Տրիպոլիում հումանիտար իրավիճակը օր օրի ավելի կվատթարանա»,ասել է նա:

Տրիպոլիում և նրա մերձակա տարածքներում մոտ մեկ ամիս է,որ  պատերազմ է ընթանում: Գեներալ Հաֆթարը ապրիլի 4-ին ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ  պատերազմ սանձազերծեց Արաբիայի ու Էմիրությունների կանաչ լույսով ու հովանավորություններով: Հաֆթարի ուժերը իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար  շարժվեցին դեպի Ազգային համաձայնության կառավարության կենտրոնը համարվող Տրիպոլի:Սակայն հակառակ Հաֆթարի կանխատեսումներին ,նրա ուժերը չկարողացան կարճ ժամանակամիջոցում տիրանալ Տրիպոլիին: Մինչ այժմ այդ պատերազմը խլել է ավելի քան 270 մարդու կյանք: 1300-ը վիրավորվել են: Իսկ  տեղահանվածների թիվը հասնում է 37 հազարի:

Այդ պայմանները Լիբիայում խախտել են ուժի հավասարությունները և խաղաղության գործընթացը: Տրիպոլին ներկայումս բախումների հիմնական օջախն Է: Հաֆթարի ուժերի կողմից Տրիպոլիի բնակելի շրջանների վրա իրականացվող օդային հարձակումները ճգնաժամային են դարձրել այդ երկրի իրավիճակը և նման պայմաններում շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ լռություն պահպանելով Լիբիայի իրավիճակի նկատմամբ, պատերազմը շարունակվելու ենթահող են ստեղծել: Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության պաշտոնյաները համոզված են ,որ այսպես կոչված Լիբիայի ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի օդային հարձակումների նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահած լռությունը պատճառ է դարձել,որ նա շարունակի իր հարձակումները Տրիպոլիի վրա:

Հաֆթարին ցուցաբերվող օտարերկրյա հովանավորությունները շարունակվում են: Վերջին բացահայտումների համաձայն՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության գերագույն խորհրդի նախագահ Խալեդ Ալ-Մեշրին ասել է.«Էմիրությունները Արաբիայի օգնությաբ 195 տեսակ զինտեխնիկա , ուղղաթիռներ ու ինքնաթիռներ է տրամադրել Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերին: Առավել դրան Էմիրությունների ուժերը ներկայություն ունեն Լիբիայի արևելյան հատվածում:

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության Ներքին գործերի նախարար Ֆաթհի Բաշաղան հայտարարել է.«Կան փաստեր, որոնք վկայում են Տրիպոլիի ռմբակոծման մեջ  օտարերկրյա կործանիչների ներգրավվածության մասին»:

 Ֆրանսիական հեղինակավոր Le Point թերթը այդ մասին գրել է.«Հաֆթարը կարծում էր,որ Տրիպոլիի բնակիչները ծաղիկներով կդիմավորեն նրան: Հաֆթարը թերագնահատել էր Ազգային համաձայնության կառավարության ուժերը ,իսկ իր ուժերի գերագնահատել,արդյունքում բազմակողմանի հետևանքներ թողած արյունալի պատերազմը հայտնվել է փակուղում»:

Ներկա պայմաններում Խալիֆա Հաֆթարը նահանջը համարում է իր պարտությունը ,և Ազգային համաձայնության կառավարությունը ևս Լիբիայի պաշտպանությունն ու Տրիպոլիի պահպանումը համարում է իր պարտականությունը:Բախումների շարունակումը ավելի կբարդաձնի հումանիտար պայմանները:

Միջազգային հանրությունը լռություն է պահպանել Լիբիայի ճգնաժամի նկատմամբ,իսկ Լիբիայի հարևան երկրները և որոշ եվրոպական երկրներ, որոնք մտահոգ են Լիբիայից փախստականների իրենց երկիր մուտք գործելու համար, պահանջում են հրադադար հասատել և բանակցություններ վարել ճգնաժամին վերջ դնելու համար:

Այս հանգամանքներում Լիբիան, հատկապես նրա մայրաքաղաքը գտնվում է հումանիտար աղետի, տնտեսական ենթակառուցվածների ոչնչացման և նույնիսկ մասնատման վտանգի  եզրին:  

 

Պիտակ