Հուլիս 02, 2019 13:12 Asia/Tehran
  • Իրանի պատասխանը եվրոպացիների խոստումնազանցությանը. Իրանը հատել է հարստացված ուրանի համար նախատեսված 300 կիլիոգրամի սահմանը

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման մեջ եվրոպացիների թերացմանը, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ի 36-րդ կետի շրջանակում գերազանցել է հարստացված ուրանի պաշարների համար նախատեսված 300 կգ-ի սահմանը»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ զրույցում ասել է.«Իրանը, նախապես հայտարարած ծրագրի համաձայն, շատ թափանցիկ ու հստակ կերպով կնվազեցնի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»:

Զարիֆը հավելել է.«Իրանը հաջորդ փուլում կբարձրացնի  մինչև 3.67 տոկոս ուրանի հարստացման տեմպը»:

Հարստացված ուրանի պաշարներն ավելացնելու Իրանի որոշումը կայացել է ՀԳՀԾ-ի կետերի համաձայն և ոչ մի խախտում տեղի չի ունեցել:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, անդրադառնալով Իրանի կողմից իր պարտավորություններին հավատարիմ մնալու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցներին, հայտարարել է. «Իրանը, ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի համաձայն, 2019թ մայիսի 8-ից դադարեցրել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը»:

Իրան այս որոշումը կայացրել է հակադարձելով միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուն և իրենց հանձնառությունները կատարելու հարցում եվրոպացիների խոստումնազանցությանը:

Ներկայումս ծանր ջրի և հարստացված ուրանի պահեստավորումը կարևոր պատգամ է փոխանցում ՀԳՀԾ-ի համաձայնության մյուս կողմերին: Ոմանք այն համոզման են, որ ներկա պայմաններում Թեհրանն անելիք չունի: Սակայն դա ընդամենը մի մասն էր  այն բազում քայլերից, որ Իրանը կարող է իրականացնել:

ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանի կողմից հարստացված ուրանի ծավալը պետք է չանցնի 300 կգ սահմանը և հարստացված ուրանի հավելյալ մասը պետք է արտահանվի այլ երկրներ: ԱՄՆ-ը սակայն իր շրջափակումներով փորձում է ՀԳՀԾ-ն փակուղի տանել: Այդ սցենարում երկու նպատակներ են հետապնդվում. Նախ՝ Իրանին պարտադրել լիովին դադարեցնել ուրանի հարստացումը, որը նախապես ձախողած նպատակ է:

Երկրորդ հերթին, կեղծ հայտարարություն անել, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն, այն դեպքում երբ Իրանի քայլը համապատասխանում է ՀԳՀԾ-ի շրջանակում սահմանված կետերին:

Քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանը պետք է փոխակերպի կամ վաճառի 130 տոննան գերազանցող ծանր ջուրը և 300 կգ գերազանցող հարստացված ուրանը: Սակայն ԱՄՆ-ը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Իրանից գնել դրանք, որպեսզի դադարեցվի դրանց արդյունահանումը: Հետևաբար քանի որ մենք հարգում են ՀԳՀԾ-ն, վաճառել չկարողանալու դեպքում, պետք է դադարեցնենք արդյունահանումը: Սակայն մենք չենք ցականում ոչ սահմանափակել արդյունահանումը և ոչ էլ վաճառքը, այլ ցանկանում ենք պահեստավորել: Այդ պահեստների ռազմավարական նշանակությունը կայանում է նրանում, որ այն տեղի կունենա առանց սահմանափակության»:

Ներկայումս, երբ ավարտվում է եվրոպացիների համար ճշտված 60-օրյա վերջնաժամկետը, Իրանի կողմից հարստացված ուրանի 300կգ սահմանն անցելու քայլը լուրջ զգուշացում է ՀԳՀԾ-ում մնացած կողմերի համար:

2018թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և ՀԳՀԾ-ի 36-րդ կետի իրագործումից հետո, եվրոպացիները 11 խոստումներ տվին, որոնց մաս չէր կազմում INSTEX-ը: Այն խոտումները կատարելու սկիզբն է:

Հաշվի առնելով այս պայմանները, եվրոպպացիների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկվելու դեպքում, Թեհրանը ևս կարող է դադարեցնել իր այս քայլերը, հակառակ դեպքում ՀԳՀԾ-ի 36-րդ կետի համաձայն, Իրանը ևս չի կատարելու իր հանձնառությունների մի մասը:

 

 

Պիտակ