ԱՄՆ-ի հակաիրանակիան նոր պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109583-ԱՄՆ_ի_հակաիրանակիան_նոր_պատժամիջոցները
2018թ մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարեց ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին և երկու փուլում՝ օգոստոսին և նոյեմբերին իրագործվեցին Իրանի դեմ շրջափակումները: Այդպիսով, ԱՄՆ-ը խախտեց միջազգային օրենքները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2019 15:07 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ի հակաիրանակիան նոր պատժամիջոցները

2018թ մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարեց ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին և երկու փուլում՝ օգոստոսին և նոյեմբերին իրագործվեցին Իրանի դեմ շրջափակումները: Այդպիսով, ԱՄՆ-ը խախտեց միջազգային օրենքները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը:

Հիգշաբթի օրը, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հինգ իրանցիների և 7 ընկերությունների անունները ներառում է Իրանի միջուկային պատժամիջոցների ցանկում:

Իրանի միջուկային խաղաղ գործունեությունը կատարելապես դադարեցնելու նպատակով, 2019թ. մայիսին ԱՄՆ-ը չեղարկեց Իրանի միջուկային պատժամիջոցներից ազատվելու որոշումները, իսկ մյուսների հարցում 180օրը կրճատեց, հասցնելով 90 օրվա:

ԱՄՆ-ն այդ քայլն իրականացրել է իր զոռբայական քաղաքականությունների շրջանակում, մյուս երկրներին Իրանի հետ համագործակցությունից հեռու պահելու համար: Թրամփի կառավարությունն այդպիսով հակադարձել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայացրած 12 կետանոց պահանջներն Իրանի կողմից մերժվելուն և փորձել է բռնության դիմելով, Իրանին պարտադրել դադարեցնել իր միջուկային աշխատանքները: ԱՄՆ-ն անտեսում է Իրանի միջուկային խաղաղ գործունեության մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները:

ԱՄՆ-ն այդ քայլին դիմել է առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում: Պոմպեոն հայտարարել էր, որ այս որոշումներն ընդունվել են, որպեսզի Իրանը զրկվի  միջուկային սպառազինություն արտադրելու հանարավորությունից: Այս բոլորն այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ն 15 զեկույցներում հաստատել է Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթը:

Թրամփի կառավարությունը Սիոնիստական ռեժիմի պահանջների շրջանակում դեմ է Իրանի միջուկային գործունեությանը, հատկապես ուրանի հարստացմանը: Իսկ երբ Իրանը հայտարարեց, որ ուրանի հարստացման մակարդակն անցնելու է 3.67 տոկոսի սահմանը, ՀԳՀԾ-ից հրաժարված ԱՄՆ-ը Իրանից պահանջեց հարգել այդ համաձայնությունը:

Այդ մասին Սպիտան Տան հաղորդագրության մեջ ասված է.«Միջուկային զենքի տարածումը կանխելու համար, Իրանի կողմից ուրանի հարստացման մակարդակը պետք է զրոյացնել: ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները երբեք թույլ չեն տա Իրանը հասանելիություն ունենա միջուկային զենքի:

Հակադարձելով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, Թեհրանը կարող է ներքին պոտենցիալները մեծացնելով և ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ նշված միջոցներից օգտվելով, խափանել ԱՄՆ-ի հավասարությունները և ավելացնել Իրանի տնտեսական ու քաղաքական մանևրները: