Դեկտեմբեր 24, 2019 12:01 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը և մարդու իրավունքների պաշտպան կառույցները հակադարձել են Խաշողջիի սպանության գործով վճռին

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջին սպանվել է 2018թ հոկտեմբերի 2-ին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, որից հետո նրա դիակը մասնատվել է:

Աշխարհի հանրային կարծիքի և մարդու իրավունքների միջազգային կառույցների ճնշումն ի վերջո Սաուդյան Արաբիայի կառավարությանը պարտադրեց դեպքից 15 ամիս անց  արձակել Խաշողջիի սպանության մեջ մի քանի մեղավորների դատավճիռը: Սաուդյան Արաբիայի դատական մարմինը երկուշաբթի օրը, Խաշողջիի սպանության  գործի հինգ մեղավորներին դատապարտել է մահվան, ևս երեքին՝ ազատազրկման:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ագնես Քալամարդը դատարանի այս որոշումն անվանել է «ծիծաղելի շոու»: Թվիթերում արած գրառման մեջ, նշելով, որ Խաշողջիի սպանության իրական հեղինակները դատարանի վճռում նշված չեն, Ագնես Քալամարդը գրել է. «Դա հակասում է դատական արդարության սկզբունքին»: 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Խաշողջիի գործով Սաուդյան Արաբիայի դատարանի արձակած վճիռներն անընդունելի են և Խաշեղջիի սպանության մասին հետաքննությունները շարունակվելու են:

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դելավարն իր թվիթերյան էջում գրել է. «Խաշողջիի սպանության գործով դատարանի փակ լսումները արդարադատության նորմերի ոտնահարում են և կազմակերպությունն ակնկալում է, որ սպանության իրական հեղինակները պատասխանատվություն կրեն»:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն արձագանքել է Սաուդյան Արաբիայի դատարանի կողմից սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խոշողջիի սպանության գործով վճռին: 

Սաուդյան ռեժիմն ամենակործանարար ռեժիմներից է աշխարհում և խիստ քննադատում է ցանկացած քննադատություն ու բողոք: Սաուդցի իշխանավորները բռնություն են կիրառում իրենց  քննադատների ու ընդդիմադիրների նկատմամբ և  որոշ դեպքերում մահապատժի ենթարկում իրենց: Արևմտյան գերտերությունները, այդ թվում Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Կանադան չնայած առերևույթ դատապարտում են սաուդյան ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարումը, սակայն պահպանել են ռազմական ու սպառազինական հարաբերությունները Ռիադի հետ: Այդ երկրները փակել են իրենց աչքերը սաուդյան ռեժիմի անմարդկային ու անօրինական քայլերի, այդ թվում Խաշողջիի սպանության և Եմենում սաուդյան կոալիցիայի ոճրագործությունների վրա:

Իհարկե ոմանք, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության հասնելուց հետո հայտարարել են, որ իրենք չեն հետաքրքրվում ԱՄՆ-ի դաշնակից երկրներում մարդու իրավունքների վիճակի հետ կապված հարցերով: Եվ դա վկայում է, որ Վաշինգտոնը երկակի մոտեցում ունի մարդու իրավունքների նկատմամբ:

Հետևաբար Սաուդյան վարչակազմը ինչպես անցյալում շարունակում է իր անմարդկային քայլերը, այդ թվում մարդու իրավունքների ոտնահարումը և Եմենի դեմ պատերազմը:

Պիտակ