Հունվար 04, 2020 19:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.01.2020

Հունվարի 4-ին իրանական համարյա բոլոր օրաթերթերի առաջին վերնագրերը վերաբերում էին ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատարի սպանությանը և այդ քայլի հեղինակներից «ծանր վրեժ» լուծելու մասին մեծարգո առաջնորդի արտահայտություններին:

«Քեյհան»

Թրամփը մեծ խաղ է սկսել. ԱՄՆ-ը պետք է սպասի մահացու հարվածների

Գեներալ-լեյտենանտ Սուլեյմանիի սպանությունը շոկի մեջ է գցել ողջ աշխարհին: Երեկ 5 մայրցամաքներում գտնվող տարբեր, այդ թվում բարեկամ ու թշնամի երկրների ժողովուրդներ, խմբեր, պաշտոնատարներ և ԶԼՄ-ներ, տարբեր անկյուններից քննարկել են այս դեպքը և նրանցից շատերը, նույնիսկ ամերիկյան ԶԼՄ-ները այս հանցագործության ցուցաբերվելիք ցանկացած հակազդեցություն համարել են Իրանի անվիճելի իրավունքը:

Բացի այդ, երեկ որոշ երկրների ու տարածքների ինչպես Քաշմիրի բնակիչները, ինքնակամ կերպով դուրս են եկել փողոցներ և բարձրայնելով գեներալ-լեյտենանտ Սոլեյմանիի քաջագործությունների մասին, հակաամերիկյան կարգախոսներ են հնչեցրել:

Երկրների մի մասն ինչպես՝ Թուրքիան և Եգիպտոսն Իրանին ինքնազսպվածության են հրավիրել: Եվրոպական երկրներն ու ՄԱԿ-ը նույնպես մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի քայլին Իրանի հավանական հակազդեցության կապակցությամբ:

 

«Խորասան»

Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը կավարտվի

ԱՄՆ-ի բանակի կողմից գեներալ-Լեյտենենտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության լուրը տարածվելուց մի քանի ժամ անց, արևմտյան մեծ թվով փորձագետներ, այս քայլի ծանր հետևանքների կապակցությամբ նախազգուշացրել են Սպիտակ Տանը:

Այս կապակցությամբ թվիթերյան գրառումներում ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասը նշել է, որ այս քայլը վերջ կտա Իրաքում ԱՄՆ-ի դիվանագիտական ու ռազմական ներկայությանը:

Նա գրել է.«Դիմադրության հրամանատարների ավտոմեքենայի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարձակման հետևանքը կլինի այն, որ կավարտվեն Իրաքի ու ԱՄՆ-ի համագործակցության ժամանակները, և  ԱՄՆ-ի դիվանագիտական ու ռազմական ներկայությունն Ւաքում»:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Համաշխարհային շուկաների արձագանքը գեներել Սոլեյմանիի նահատակությանը

Համաշխարհային ֆինասնական շուկան արձագանքել է Բաղդադի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով զոհվեցին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին ու Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի մի քանի անդամներ:

Հաղորդման համաձայն, Միջին Արևելքում լարվածությունների սրման հավանականության հետևանքով Brent տեսակի նավթի գինն ավելացել է բարելի դիմաց 3 դոլարով, կազմելով 69 դոլար 16 ցենտ, որը սեպտեմբերի 17ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները խոցվելուց մինչ այժմ ամենաբարձր գինն է համարվում:

Մարտ ամսին առաքման պայմանագրերը բարձրացել են երկու դոլարով կամ երեք տոկոսով՝ հասնելով 68 դոլար 25 ցենտի:

 

armenpress.am

Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին

Իրաքում սպանված Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 7-ին` իր հարազատ Քերման քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին տեսակցել է սպանված գեներալի ընտանիքին:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:

 

news.am

Սուլեյմանիի սպանությունը սպառնում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտությամբ. ամերիկացի փորձագետ

Իրաքում Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը սպառնում է Մերձավոր Արեւելքում լայնածավալ հակամարտությամբ: Այսպիսի կարծիք է հայտնել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Չառլզ Դանը:

«Անկախ այն հանգամանքից՝ ամերիկացի ժողովուրդը դա հասկանում է, թե ոչ, ԱՄՆ-ն Իրանին պատերազմ է հայտարարել»,- պնդում է նա: Դանի խոսքով՝ Սոլեյմանիի սպանությունը՝ «[երկու երկրների միջեւ] փոխադարձ միջնորդավորված հարձակումներով վաղուց եռացող իրավիճակը վերածել է ուղիղ ռազմական առճակատման, որում Իրանին գործնականում ոչինչ չի մնում, բացի ուժի գործադրմամբ պատասխանելը»: «Սա միանգամայն կարող է նշանակել հարված Մերձավոր Արեւելքում ամերիկյան զորքերի, մեծ հեռավորությամբ տեղակայված ամերիկյան դեսպանությունների եւ ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ԱՄՆ վիրտուալ ակտիվների վրա,- ընդգծել է Դանը: - Սա նաեւ կարող է հանգեցնել ԱՄՆ դաշնակիցների վրա հարձակումների, ինչպիսին են Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը, որը կհանգեցնի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության վտանգի», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դանը նշել է, որ իր կարծիքով՝ Սոլեյմանիի սպանությունը ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքականության մեջ, որի դեպքում Վաշինգտոնը ձգտում էր «Թեհրանին ծնկի բերել կամ նրան բերել բանակցությունների սեղան»: «Միացյալ Նահանգները Թեհրանի դեմ իր երկարատեւ եւ ձգձգված պայքարի ընթացքում դեսուդեն է նետվել այս երկու նպատակների միջեւ, ու նշաններ չկան, որ հակասությունը հարթվել է»,- շեշտել է նա: Ընդ որում՝ Դանը հույս է հայտնել, որ «երկու կողմում սառը դատող մարդիկ կհաղթեն»: «Սակայն տպավորություն է ստեղծվում, որ խաղի ընթացքը սաստիկ փոխվել է»,- եզրափակել է նա:

 

armenpress.am

Սուլեյմանիի սպանությունից հետո Շվեդիան Իրաքում դադարեցնում է ռազմական հրահանգիչների առաքելությունը

Շվեդիայի Զինված ուժերը դադարեցրել են Իրաքում ռազմական հրահանգիչների առաքելությունը Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող զարգացումներին և մեր գործունեությունը հարմարեցնում ենք իրավիճակին: Այնտեղ ներկայումս իրավիճակը բավական լարված է: Թեպետ մեր մասնագետները լավ պատրաստված են, ամեն դեպքում մենք ներկայումս դադարեցնում ենք առաքելությունը: Մեր մասնագետների անվտանգությունը կարևոր է ամեն ինչից»,- հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարարը:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը: ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։ Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում:

 

armenpress.am

Իրաքի բանակը հերքում է շիա աշխարհազորայինների ավտոշարասյան վրա հարձակումների մասին տեղեկությունը

Իրաքյան բանակը հերքում է Բաղդադի հյուսիսում ավիահարվածի մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Sky News Arabia»-ին:

Ավելի վաղ իրաքայան Սումարիա հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ ավտոմեքենաների շարասյունը, որում ենթադրաբար եղել են շիա աշխարհազորայինների ստորաբաժանումներից մեկի ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի ներկայացուցիչները, օդային հարվածների է ենթարկվել: ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան նույնպես հերքել է որևէ տիպի ավիահարվածների մասին տեղեկությունը:

Ավելի վաղ ՝«Ալ Խաշդ աշ Շաաբի»-ի մի քանի շիա հրամանատարներ ևս սպանվել էին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ:

 

news.am

Լավրովը Զարիֆին ցավակցել է Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ցավակցել իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զոհվելու կապակցությամբ, հայտնում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի եւ Ռուսաստանի նախագահները հեռախոսով քննարկել են գեներալ Սոլեյմանիի զոհվելուց հետո Մերձավոր Արեւելքում իրավիճակը», նշված է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գեներալ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով: Սոլեյմանիից բացի, սպանվել են «Ալ Հաշդ աշ Շաաբիի» հրամանատարի տեղակալ Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածներն ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել է Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանության փաստը:

Իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժ է սպասում նրանց, ում ձեռքերին է մնացել նրա արյունը, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը:

Պիտակ