Հունվար 07, 2020 12:55 Asia/Tehran

Վերջին օրերի ընթացքում Իրաքի Նաջաֆ, Քարբալա և Իրանի Ահվազ, Մաշհադ և Ղոմ քաղաքներում, ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությյամբ, տեղի ունեցավ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի վերջին հրաժեշտի արարողությանը:

Այս դառը հրաժեշտը չնայած պանծալի կյանքի ավարտ է, սակայն կայսերապաշտության դեմ պայքարի վերջը չէ: 

Իրաքի վարչապետի հրավերով և պաշտոնական վիզայով Իրաք այցելած գեներալ Ղասեմ Սուլեյմանին ԱՄՆ-ի նախագահի ուղղակի հրամանով, սպանվել է:

Թրամփն ահաբեկչական այս քայլով ռազմավարական մեծ սխալ է գործել: ԱՄՆ-ը ահաբեկչական այդ քայլով ոտնահարել է մի երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը և միջազգային իրավունքները: Վաշինգտոնը նաև այս քայլով ապացուցեց, որ ԱՄՆ-ում դեռևս տիրում է անտառի օրենքը: Միգուցե որոշ երկրների և ՄԱԿ-ի լռությունն ԱՄՆ-ին դրդում է ցանկացած քայլի դիմել, սակայն աշխարհը պետք է իմանա, որ հանուն խաղաղության ու անվտանգության, պետք է փշրել լռությունը և դիմակայել ԱՄՆ-ի բռնությանն ու կամայականությանը:

Հունվարի 5-ին, Իրաքի խորհրդարանը վավերացրեց այդ երկրից ամերիկացի բանակայինների դուրս գալու մասին օրինագիծը: Տարածաշրջանում տիրող պայմաններն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ենթադրածից շատ ավելի արագ են փոխվում  և Վաշինգտոնի հզորությունը թուլանում է:

Ամերիկացի հանրահայտ մտավորական Նոամ Չամսկին քննադատել է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունները և ասել, որ հեղինակավոր կենտրոնների կողմից անցկացված սոցհարցումները վկայում են, որ ԱՄՆ-ը ամենամեծ սպառնալիքն է միջազգային խաղաղության համար: 

Չամսկին ասել է.«Անկայունությունը հետաքրքիր բացատրություն ունի քաղաքական դիսկուրսում: Երբ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրանն աջակցում է Իրաքի կառավարությանն ու Քրդստանի շրջանին, այդ քայլն ապակայունացնող է համարվում, իսկ երբ ԱՄՆ-ն է հարձակվում Իրաքի վրա և հարյուր հազարավոր մարդկանց սպանում, միլիոնավոր ուրիշների թափառական դարձնում, ոչնչացնում երկիրն ու ազգամիջյան պատերազմներ հրահրում, մասնատում Իրաքն ու ողջ աշխարհում ահաբեկչություն տարածում, այդ քայլերն ԱՄՆ-ի առաքելության մի մասն են համարվում աշխարհում կայունություն առաջացնելու համար»:

ԱՄՆ-ն արևմտյան Ասիայում իր և Իսրայելի շահերից ելնելով,  խափանում է միջազգային օրենքները :

Այդ գործընթացը վտանգել է տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը: Նման իրավիճակում ցանկացած գործողության պատասխանատվությունն ԱՄՆ-ի ուսերին է բարդվում:

Պիտակ