Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների կարևորությունը
2020 թվականի մարտի 31-ին տեղի են ունենալու Լեռնային Ղարաբաղի նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով երկու շրջան զբաղեցրել է այդ պաշտոնն օրենքի համաձայն, իր թեկնածությունը չի ներկայացրել մարտի 31-ի ընտրության համար: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա »-ի հաղորդման համաձայն, Ղարաբաղում հայկական և ադրբեջանական զորքերի հրադադարի շփման գիծը այժմ հանգիստ է: Բայց Ղարաբաղում նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ կապված իրավիճակը կարող է սրվել:
Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները: Սակայն, Բաքուն ղարաբաղցիներին կոչ է արել մասնակցել փետրվարի 9-ին կայանալիք Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին:
«Նեզավիսիմայա գազետա»-ի հաղորդման համաձայն, Բաքուն փորձում է ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ճանաչում է որպես Ադրբեջանի քաղաքացիներ:
Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է գրանցել տարածաշրջանի նախագահի և խորհրդարանական թեկնածուներին: Թեկնածուների թվում են Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլանը, Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ազգային անվտանգության Խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը, Ազգային, պետության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:
Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում մրցակից թեկնածուներն են Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և Հայկ Հանումյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինե Բալայանը , սոցիալական ակտիվիստ և լրագրող Բլա Լալայանը: Վերջինս շատ հետևորդներ ունի: Նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահության լրատվամիջոցների ներկայիս ղեկավար Դավիթ Բաբայանը:
Քաղաքագետները կարծում են, որ հիմնական թեկնածուն արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն է: Նա ձեռք է բերել լիբերալ ուժերի և Հայաստանի ներկայիս կառավարության աջակցությունը:
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արիկ Հարությունյանը նույնպես ունի հաղթելու շանս:
«Նեզավիսիմայա գազետա»-ն հավելել է, որ առաջին անգամ է, որ ղարաբաղյան ընտրություններն անցկացնելու են մրցակցային միջավայրում: Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում չորս խորհրդարանական կուսակցություններ նույնպես հայտարարել են խորհրդարանական ընտրություններին մասնակցեու պատրաստակամության մասին: 33 տեղերի համար կմրցեն «Ազատ հայրենիք», «Դաշնակցություն», «Ժողովրդավարական» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները: Ի հարկե թեկնածուների թիվը կարող է աճել: Որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունում 27 կուսակցություններ գործելու թույլտվություն են ստացել:
Մոսկվա-Բաքու կայքը գրել է.«ՀՀ վարչապետ Փաշինյանի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը Ղարաբաղում դիրքերի ամրապնդման քաղաքականություն է վարում, որովհետև Լեռնային Ղարաբաղում իշխանության հաստատումն շատ կարևոր է նրա համար»:
Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղը ղեկավարող ռազմական ռեժիմը նույնպես լուրջ քաղաքական քայլեր է ձեռնարկել իշխանությունը պահպանելու համար: Այդ նպատակով աշխատանքից ազատված որոշ պաշտոնյաներ նաև նեկայացրել են իրենց թեկնածությունը ընտրություններին: Եթե Փաշինյանի ընդդիմությունը հաղթի Ղարաբաի ընտրություններում, ապա Փաշինյանի կառավարության վերջը կարող է արագանալ: Այդ պատճառով Փաշինյանը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի ընտրություններում հաղթի իր թեկնածուն: