Մարտ 11, 2020 11:34 Asia/Tehran
  • ԵՄ-ն մերժել է Էրդողանի պահանջները. Բրյուսելի ու  Անկարայի միջև լարվածությոնը սրվել է/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան արդեն երկու շաբաթ բացել է իր սահմանները դեպի Եվրոպա գաղթել ցանկացող էմիգրանտներ համար, այդպիսով ճնշում գորածդրելով Եվրոպայի վրա՝ Սիրիայի Իդլիբում իրականացվող գործողություններում աջակցություն ստանալու նպատակով:

Այս հարցը սրել է Բրյուսելի ու Անկարայի միջև լարվածությունը:

Մարտի 9-ին Բրյուսել այցելած Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որի այցի նպատակն էր էմիգրանտների հարցը բարձրացնելով քաղաքական ու ֆինանսական միավորներ ստանալ Եվրոպայից, չկարողացավ եվրոպացի պաշտոնյաներին համոզել ընդունել իր պահանջները: Արդյունքում, Էրդողանը զայրացած լքեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Լայենի և ԵԽ նախագահ Չարլզ Միշելի հետ բանակցությունների սեղանը:

Հանդիպումն անց էր կացվում Թուրքիայից Հունաստանի սահմաններ հասած էմիգրանտների վիճակը քննարկելու նպատակով: Սակայն 1 ժամ 40 րոպե տևած բանակցություններից հետո, Էրդողանը զայրացած հեռացավ, առանց Եվրոպայի ֆինանսական աջակցությունը ստանալու: Էրդողանը պահանջել էր ավելի քան 6 միլիարդ դոլար հատկացնել Թուրքիային, ինչը սակայն եվրոպացի պաշտոնյաները չընդունեցին:

Փետրվարի 29-ին՝ Սիրիայի Իդլիբում թուրքական ու սիրիական կողմերի միջև լարվածության սրման ֆոնին, Էրդողանը փետրվարի 29-ին հայտարարեց, որ իր երկիրն այլևս չի կարող պահել էմիգրանտներին և բացում է նրանց առջև դեպի Եվրոպա տանող դռները: Հայտարարությունից հետո, էմիգրանտների խոշոր ալիքն ուղղվեց դեպի Եվրոպա, մասնավորապես՝ Թուրքիայի հետ Հունաստանի սահմաններ: Եվրոպան Թուրքիայից պահանջեց հարգել 2016թ Բրյուսելի ու Անկարայի միջև ստորագրված էմիգրանտների վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրով Թուրքիան պարտավորվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ, ապաստան տալ էմիգրանտներին: Սակայն Էրդողանը ԵՄ-ին մեղադրում է իր պարտավորոթյունները չկատարելու մեջ:

Բրյուսելն իր հերթին Էրդողանաին բանակցության հրավիրելով, փորձում էր կանխել  2015 և 2016թթ էմիգրանտների ճգնաժամի կրկնությունը: Այդ ժամանակ, ավելի քան մեկ միլիոն էմիգրանտ, Թուրքիայի հետ Հունաստանի սահմանով մուտք գործեցին ԵՄ անդամ երկրներ, հատկապես՝ Գերմանիա, այդ երկրներում առաջացնելով սոցիալական ու քաղաքական ճգնաժամեր: ԵՄ-ն էմիգրանտների ճգնաժամի դեմ պայքարում բաժանվել է երկու մասի: Արևելյան Եվրոպայի երկրները հրաժարվում են ընդունել փախստականներին: Փախստականների ալիքը պատճառ դարձավ նաև, որ Եվրոպայում աճեն անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը: Փաստականների ճգնաժամը նաև ակտիվացրեց եվրոպական ծայրահեղական կուսակցություններին:

Եվ հիմա, ԵՄ-ն փորձում է կանխել այս ճգնաժամի կրկնությունը: Իսկ Անկարան նպտակ ունի ԵՄ-ի պահանջների դիմաց, ստանալ աննախադեպ առավելություններ: Հետևաբար, Էրդողանը ԵՄ-ին ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնց ընդունելը Բրյուսելի կողմից դժվար է և անգամ անհնար: Հետևաբար, փախստականների նոր ճգնաժամն անխուսափելի կլինի:

 

 

Պիտակ