Ապրիլ 06, 2020 19:00 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի հետևանքով մեծացել է մտավախությունը  Եվրամիության փլուզման վերաբերյալ /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում և շարունակվող բժշկական և բուժական պարագաների պակասը, ավելի են մեծացրել համաշխարհային ճգնաժամը:

Շատ փորձագետներ և Եվրոպական երկրների  ղեկավարներ, անհանգստացած են Եվրամիության ապագայի և ԵՄ միասնությունը վտանգվելու կապակցությամբ: Նրանցից շատերը նախազգուշացրել են միության ներկա և ապագա վիճակի մասին:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պայքարը պահանջում է ԵՄ երկրների  լիակատար համերաշխությունը: Նա հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարին զուգահեռ, Եվրամիության ապագան վտանգված է: «Կա՛մ կդիմակայենք այս մարտահրավերին, կա՛մ կձախողենք որպես միություն». ասել է նա:

Կորոնավիրուսը արագ տեմպերով տարածվուէմ Եվրոպայում և  բժշկական հնարավորություների ու սարքավորումների բացակայության պատճառով եվրոպական երկրները կայացրել են որոշումներ, որոնք հակասում են ԵՄ օրենքներին:

Կարանտինային կանոնակարգերի կիրառումը, սահմանների փակումը և ֆինանսավորման բացակայությունը, ինչպես նաև սարքավորումների տրամադրման գործում համագործակցության պակասը, ավելի թույլ երկրների համար, ինչպիսիք են Իսպանիան և Իտալիան, որտեղ ավելի մեծ է կորոնավիրուսի տարածվածությունը, լուրջ խնդիր են դարձել Եվրամիության միասնության պահպանման համար:

Գերմանիան և Ֆրանսիան արգելել են բժշկական սարքավորումներ, դիմակների և ռեսպիրատորների արտահանումն Իտալիա: ԵՄ-ում համագործակցության  բացակայությունը ստիպել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, հայտարարել Իտալիային օգնելու իրենց պատրաստակամության մասին: Այս հարցը խիստ զայրացրել է իտալացի պաշտոնյաներին: Իտալացի պաշտոնյաների կարծիքով, ԵՄ երկրները չեն գործել ԵՄ-ի բազմակողմանի և հիմնական նպատակների և քաղաքականության համաձայն և ներկա  ճգնաժամի պայմաններում իրենց թողել են միայնակ:

Եվրոպայի ավելի հզոր երկրներ Ֆրանսիայի և Գերմանիայի գործողությունները պայմաններ են ստեղծել ծայրահեղ աջ խմբերի և անջատողական խմբերի գործունեության համար և  ենթահող է ստեղծվել Իտալիային և Իսպանիային Եվրամիությունից տարանջատելու և բաժանելու համար: Այս հարցը վերջին տարիներին լուրջ սպառնալիք է դարձել Եվրամիության համար:

Կորոնավիրուսից առաջ ԵՄ անդամ երկրները նույնպես խնդիրներ են ունեցել բրեքսիտի միգրացիոն ճգնաժամի, աղքատության, դրա տնտեսական հետևանքների, տնտեսական անկման և գործազրկության հետ: Եվ այժմ գործարանների և արտադրական կենտրոնների փակումը մտահոգությունների տեղիք է տվել:

Չնայած, եվրոպացի պաշտոնյաները խոսել են տնտեսական օգնության և տնտեսական ու հարկային արտոնությունների մասին, սակայն այնպիսի երկրների ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան, խոստացված օգնությունը բավարար չեն: Իսպանիայի վարչապետ Սանչեսը հայտարարել է, որ իսպանացիները միշտ էլ աջակցել են ԵՄ նախագծին և այժմ այն փոխարինելու ժամանակն է:

Երկրորդ աշխարհամարտից հետո կորոնավիրուսի ճգնաժամը մեծ փորձություն է դարձել Եվրոպայի պաշտոնատարների համար: Կամ նրանք կարող են հավատարիմ մնալ Եվրամիության սկզբունքներին և համերաշխությանը, աջակցության և համապարփակության կարգախոսներին, կամ ճանապարհ կհարթեն Եվրամիության կործանման համար:

 

 

 

 

 

Պիտակ