Ապրիլ 10, 2020 18:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՕՊԵԿ-ը Ռուսաստանը  համաձայնության են եկել նավթի արդյունահանման ծավալները մինչև օրական 10 միլիոն բարելի կրճատելու շուրջ

Մարտ ամսին Վիեննայում կայացած ՕՊԵԿ+-ի նիստում համաձայնություն չկայանալու արդյունքում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթային պատերազմի հետևանքով, նավթի համաշխարհային գներն նվազել են, ահսնելով վերջին 18 տարիների ընթացքում ամենացածր մակարդակին:

Կորոնավիրուսի բռնկման և Մոսկվա-Ռիադ պատերազմի արդյունքում, նավթի գինը նվազել է երկու երրորդով:

Փորձելով վերջ տալ այս ճգնաժամին, ապրիլի 9-ին, ՕՊԵԿ-ի անդամ երկրները և  Ռուսաստանի գլխավորած ՕՊԵԿ+-ը արտահերթ նիստում  պայմանավորվեցին նավթի արդյունահանումը նվազեցնել օրական 10 միլիոն բարելով: Այսպիսով, նավթի շուկայում մասնաբաժնի պատերազմն ավարտվեց: Համաձայնությունն ուժի մեջ կմտնի  2020 թվականի մայիսին և կգործի մինչև հունիս:

Կորոնավիրուսի պանդեմիայի և  միլիարդավոր մարդկանց կարանտինացման պատճառով, վերջին շաբաթների ընթացքում, նավթի համաշխարհային պահանջարկը նվազել է օրական մոտ 35 միլիոն բարելով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, նավթի արտադրաչափն ավելի փոքր քանակով նվազեցնելու ցանկացած որոշում, որևէ դրական  ազդեցություն չէր ունենա նավթի շուկայի վրա: Ամեն դեպքում ՕՊԵԿ+-ի համաձայնությունը կարող է կանխել նավթի գների հետագա նվազումը:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյաների խոսքերով, ՕՊԵԿ-ի գնահատմամբ, եթե մայիս ամսին նավթի արդյունահանման ծավալը չպակասի 15 միլիոն բարելով, կառաջանա առաջարկի ավելցուկ, իսկ շուկան գնային առումով շոկի մեջ կահայտնվի:

Ըստ նավթի շուկայի վերլուծաբանների՝ նավթի գների կտրուկ անկումը սպառնում է այն արտադրող երկրների տնտեսական կայունությանը և ԱՄՆ-ում Shell տեսակի նավթ արտադրող ընկերությունների  գործունեությանը: Այս հանգամանքն անհանգստացրել է Վաշինգտոնին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի կողմից կողմ է նավթի գնի նվազմանը, քանի որ դա բխում է ամերիկացի սպառողների շահերից և կարող է նրան օգնել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն մյուս կողմից քաջ գիտակցում է, որ նավթի գնի նվազման համար, ամերիկյան Shell ընկերությունը շատ ծանր գին է վճարելու:

Գիտակցելով, որ Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ընթացող նավթային պատերազմի ամենամեծ վնասը կրելու է ԱՄՆ-ը, Թրամփը փորձրեց միջնորդել երկու երկրների միջև: Հինգշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նավթի արդյունահանման ծավալների շուրջ և որ առաջիկա օրերին  Մոսկվան ու Ռիադը հանդես կգան համապատասխան հայտարարություններով:

Մոսկվան  ու Ռիադը մշտապես փոխադարձ մեղադրանքներ են ուղղում իրար՝ նավթի շուկայի  և գների շուրջ ստեղծված ներկա իրավիճակի կապակցությամբ:

Չնայած ՕՊԵԿ+-ի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, նավթային ոլորտի փորձագետները կարծում են, որ քանի դեռ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով միլիարդավոր մարդիկ գտնվում են կարանտինի մեջ, անգամ նավթի արդյունահանման ծավալները  10 միլիոն բարելով կրճատելը չի կարող նպաստել նավթի գների աճին:

 

Պիտակ